Առանց սեփականատերեի համաձայնության վաճառել են “Ջերմուկ ինտերնեյշնելին”

ՙՍեյսմակայուն շինարարության եւ կառույցների պահպանման գիտահետազոտական ինստիտուտը՚ վերջին տարիներին մասնագիտական կադրերի արտահոսքից, կազմաքանդումից եւ լաբորատորիաների մեխանիզմների` որպես մետաղի ջարդոն օտարելվուց զատ, այսօր նաեւ գույքային հսկայական կորուստների ու գոյության խնդրի առջեւ է կանգնած: 1994-ին այն վերակազմավորվեց որպես Փակ Բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերի 80 տոկոսը պետությանը մնաց, իսկ 20 տոկոսը` անանհատույց հատկացվեց ինստիտուտի գիտնականներին ու նրանց ժառանգներին` 135 բաժնետետերի: Ապա առանց բաժնետետերի մասնակցության ՓԲԸ-ն ՙբաց բաժնետիրական՚-ի անցավ, որին հաջորդեցին գույքի օտարման, սեփականաշնորհման այլ գործողություններ:
Այսօր արդեն այս կառույցի խնդիրը ՀՀ կառավարության այս տարվա հուլիսի 31-ի որոշմամբ ինստիտուտին պատկանող 5726 քառ. մետր մակերեսով շինությունը (գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում) օտարվում է, ինչպես որոշման մեջ է նշված` ՙնախօրոք հայտնի գնորդ ՙՋերմուկ ինտերնեյշնլ՚ ՍՊԸ-ին 135.284.4 դրամով (1 քառ մետր 16 հազար դրամ)՚ եւ սա այն դեպքում, երբ ընկերության բաժնետերերը ոչ միայն այս, նաեւ նախորդ գործարքները ապօրինի են համարում եւ պետական մարմիններին ահազանգում:
ՙ3,5 ամիս է անցել հաշվետու ժողովից եւ որեւէ քայլ չի արվել, իրենք բաժնետիրական ժողով չեն հրավիրել ու հիմա էլ կառավարության որոշու±մ՚,-վրդովվում է ինստիտուտի նախկին գիտական գծով փոխտնօրեն, բաժնետեր Արտավազդ Արզումանյանը: Նա պատմում է, որ ներկայումս համապատասխան իրավունք ունեցող 115 բաժնետերերը իրեն ու իր գործընկերներից մեկին են լիազորել իրենց իրավունքները ներկայացնել բաժնետիրական ընդհանուր ժողովում, սակայն ժողով այդպես էլ չի եղել, իրենք անգամ չգիտեն, ով է խորհրդի նախագահը ի պաշտոնե:
ՙՄենք երբեք չենք ընդունել ՓԲԸ-ի անցումը բաց բաժնետիրականի: Անգամ, երբ ՓԲԸ-բաց դարձրեցին, մեզ ասացին. ՙդուք մեզ պետք չեք, մենք 3 հոգով կարող ենք ամեն ինչ որոշել, 80 տոկոսը մերն: Ու զավեշտ այն է, որ մեր պետական գործիչները համարում են, որ այդ 80 տոկոս պետականը իրենց սեփականությունն է: Բացի օրենքով սահմանվում է, որ բաժնետերերի 2/3-րդը պետք է միաձայն համաձայնեն՚,-ասում է բաժնետեր` Հասմիկ Գեւորգյանը: Նա նշում է, որ այդ 115 բաժնետետերին հասանելիքը պետք է հաշվվի ինստիտուտից մնացած փլատակներից, այն դեպքում, երբ գույքագրումը եղել է ոչ ադեկվատ, բաներ կան, որ չեն ֆիկսվել եւ ամեն ինչի գինը նվազեցվել է:
Այս ընթացքում 115 բաժնետերերի ընտրած 12 ներկայացուցիչները հանդիպումներ ունեցել քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների եւ պատասխանատու այլ անձանց հետ եւ պնդում են, որ իրենց հիմնական նպատակը ինստիտուտը ամբողջական պահպանելն է:
ՙԱսում են, թե ՊՈԱԿ- են ուզում սարքել: Սակայն սա շահարկում է, ոչինչ ավելի: Եթե այսպես վաճառելով գնան ու այսպես վարվեն, այլեւս աշխատող չեն ունենա ու մեկ տարի անց կլուծարեն որպես չգործող: Եթե բարեգործության տան, ասենք, մանկատան, դա ուրիշ հարց է, բայց ինչու± տալ Ջերմուկին: Ախր սա կողոպուտ է նաեւ պետությունից՚,-ասում է Արտավազդ Արզումանյանը:
Գիտահետազոտական ինստիտուտի ներկայումս աշխատակից եւ բաժնետեր Սերգեյ Սիմավորյանն էլ պատմում է, որ նախարարությունում իրենց վրա գոռում են, ճնշում գործադրում: ՙՆախարարն ասում է, էս գործընթացը իմ օրոք չէ սկսվել: Հետո էլ ասում է, թե վերցնում եք, վերցրեք, թե չէ սա էլ չենք տա՚,-պատմում է նա: Ապա ավելացնում, որ քանի որ իրենք պետության հետ համասեփականատեր են, կառաջարկեն միասին դատարան մտնել, հարցը վիճարկել, չէ` առանձնանալ կպահանջեն:
ՀԵՏՔԸ ՏԱՆՈՒՄ ԴԵՊԻ ՕԵԿ
ՙՍեյսմակայուն շինարարության եւ կառույցների պահպանման գիտահետազոտական ինստիտուտից՚ առաջին մասսայական մասնագետների արտահոսքը եւ գույքի օտարման առաջին դեպքերը սկսվեցին դեռ 2004-ին, երբ ինստիտուտի տնօրեն նշանակվեց Արմեն Մանասյանը: Այդ ժամանակ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքաշինության նախարարի պորտֆելը հանձնվել էր ՕԵԿ-ին եւ վերջինս էլ իր ՙմարդուն՚ նշանակեց այս պաշտոնում: Ապա Մանասյանը, ձեռքի տակ ունենալով նախարարության կողմից համապատասխան գրավոր հանձնարարական, ինստիտուտի մեքենա-մեխանիզմները որպես մետաղի ջարդոն օտարելու համար կազմաքանդեց ինստիտուտի կենսագործունեության համար պիտանի եւ անհրաժեշտ գույքը:
Հասմիկ Գեւորգյանը, Արտավազդ Արզումանյանը եւ ընկերության այլ առաջատար մասնագետներ ինստիտուտից դուրս եկան նոր տնօրենի կառավարման 2-րդ իսկ ամսից: Ապա այս տնօրենի հաջորդ գործողությունը ինստիտուտի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկում տեղակայված գործող գիտահետազոտական սեսյսմաչափիչ լաբորատորիաների ազատումն էր: Այն տրամադրվեց Անշարժ գույքի պետական կոմիտեի ՙԶեյթուն՚ տարաքային նոր ձեւավորվող ստորաբաժանմանը 50 տարի անհատույց վարձակալման: Ընկերության աշխատակիցները պնդում են, որ բաժանմունքի պետը Սամսան Բաղդասարյանն էր` Արթուր Բաղդասարյանի ազգակիցը եւ պետին հատուկ հրահանգ էր իջեցված: Նշենք, որ ներկայումս այս ինստիտուտի տարածքում է գտնվում նաեւ ոստիկանության տեղի բաժանմունքը եւ մասնատված ու հատված է հարող տարածքն ու այգիները:
Աշխատակիցների վկայությամբ նախորդ տնօրենը նաեւ զեխծարարությանբ ու խաբեւությամբ տիրացավ 20 տոկոս բաժնեմասերին: ՙՈրին սպառնաց աշխատանքից հեռացնել, որին խաբեց, ձեւակերպել էր, թե մահացած մարդը եկել այս ինչ օրը պայմանագիր է կնքել: Մեր բողոքների արդյունքում այդ ժամանակ վարչապետ` Անդրանիկ Մարգարյանի միջամտությամբ ինստիտուտը հանվեց մասնավորեցման ցուցակից եւ հետ բաժնեմասերը հետ վերադարձվեցին իրենց տերերին, սակայն տնօրենը այդպես էլ շարունակեց աշխատել, ոչ մի պատասխանատվության չենթարկեցին: Փաստորեն մեր երկրում զեխծարարությունը նորմալ բան է՚,-ասում է Հասմիկ Գեւորգյանը: Նա նաեւ նշում է, որ այդ ժամանակ իրենց խնդիրն լրատվամիջոցները ակտիվորեն անդրադառնում էին: ՙՀետո պարզվեց, որ դա հատուկ հրահանգով էր, Արթուր Բաղդասարյանին էին ուզում գցել, դրա համար թույլ տվեցին այդ նյութերը, հիմա ոչ մի արձագանք՚,-ասում է:
ՙԵԹԵ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ ՉԷ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒԺԵՐՈՎ ԿՊԱՀԵՆՔ ԱՅՆ՚
ՙՍեյսմակայուն շինարարության եւ կառույցների պահպանման գիտահետազոտական ինստիտուտի՚ 20 տոկոս բաժնետերերը վերջերս ընդհանուր ժողով էին հրավիրել, որին ներկար էր նաեւ ինստիտուտը վերջին 2 տարիներին ղեկավարող, տնօրեն Ավետիք Պալյանը: Նրան չէին տեղեկացրել ժողովի մասին: Բաժնետերերը պարզաբանեցին, որ ներկայիս տնօրենից բողոքներ չունեն, նրա օրոք գոնե ինստիտուտը նորմալ գործում է, սակայն. ՙԳիտակցում ենք, որ ինքը նախարարության ենթակա մարդ է: Մենք սկսել ենք պայքարել, տեսնում ենք` լուծարման գործընթացը սկսվել է եւ կարեւոր չէ, թե ում ձեռքով կիրականացվի այն՚,-պարզաբանեց նիստը նախագահող, ներկայումս ինստիտուտի աշխատակից Տարոն Մարգարյանը:
ՙՀարցրեք մեր ֆինանսական բաժնի աշխատակիցներին, ինձ ամեն օր կանչում են հարկային, դե քանի որ փողը փոխանցված է, բրոնի է արված: Ես ասում եմ, որ ես իրավասու չեմ, մինչեւ առք ու վաճառքի խնդիրը չլուծվի: Բոլորի հետ պիտի անհատական հանդիպեն, պայմանագիր կնքեն՚,-ասաց տնօրեն Ավետիք Պալյանը` ակնարկելով, որ արդեն հիմա ՙհայտնի գնորդը՚ իրենցից պահանջում է ազատել տարածքը:
ՙՄենք լիահույս ենք, ասում ենք, անգամ փորձենք միամիտ լինել եւ հավատալ, որ կառավարությունն ու նախագահը տեղյակ չեն այս անօրինություններից եւ մենք կտեղեկացնենք նրանց, ի վերջո դա պետությանն էլ է վնաս՚,-115 բաժնետերերի ժողովին /ներկա էր մեծամասնությունը/ ընդհանուր վիճակը բացատրեց զեկուցող Սերգեյ Սիմավորյանը: Բաժնետերերը վրդովվում էին, թե իրենք էլ 16 հազար դրամով կարող են գնել այդ տարածքները, միայն թող չվաճառվեն:
ՙՄենք պահանջում ենք անվավեր ճանաչել ապօրինի ՓԲԸ-ն եւ դա կատարել օրիանակ նճանապարհով: Անվավեր ճանարել նաեւ ապօրինի Բաց բաժնետիրական ընկերության կանոններով արված բոլոր գործողությունները, գույքի օտարումներ, հողի օտարումներ ու հետ վերադարձնել: Եթե ոչ` բաժանման դեպքում մեզ հնարավորություն տալ ունենալ կոմպակտ տարածք, որի վրա կարելի կլինի զարգացնել սեյսմակայուն շինարարության իրականացման աշխատանքները: Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ տանում է գիտության այս ուղղության վերացմանը եւ ուզում ենք գոնե հանձինս այդ 20 տոկոսի պահպանենք այս գիտական միջավայրը: Հետագայում այս ստրուկտուրայի գործունեության կարեւորագույն խնդիրը կվերցնենք մեզ վրա: Բաժնետերերից ովքեր որ չեն ցանկանա մասնակցել, նրանց իրենց բաժնեմասը կվերցնեն շուկայական գներով, կգնան, բայց նվիրյալները կմնան՚,-արձանագրել են նրանք ժողովի ընթացքում կազմած նամակում, որը հասցեագրված է ՀՀ նախագահին, կառավարությանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:
Շուշան Հարությունյան
2008-ի իմ արխիվից է: Մի քիչ թերթային նյութ է ստացվել, ինչեւէ: Պարզապես ուզում էի ձեր ուշադրությունը հրավիրել:
Free Wallpapers, We Hope You Will Like Them.
gone mi ban ka orinakan es erkrum?