«Ես կարող եմ շատ բան անել, միայն ինձ օգնել է պետք»
Հատկապես այս նյութերիցս եմ դնում, որովհետեւ դրանք շատ “մարդկային են” ու կարեւոր…

“Հիմա աշուն է, ձմեռ, թե գարուն… միեւնույնն է այն ինձ անշարժ կինոի պես է թվում, պատուհանից նույն բակն եմ տեսնում եւ կանաչող կամ դեղնող ծառով որոշում եղանակը»,-ասում է Արմանը ու թերթում իր օրագրի էջերը, ընթերցում բոլոր նշումների առաջին տողերը. «այսօր էլի շատ տխուր է, ես դարձյալ խորթերից եմ»։
Արման Հարությունյանը 31 տարեկան է եւ վերջին 7 տարիներին տխուր օրերը թերթում է օրագրի էջերով։ Ասում է՝ օրերը կարճում է նկարելով ու փորագրելով, չնայած «նյութեր» ու գործիքներ չունի, դանակով ու պտուտակահանով է աշխատում։ «Խորթ եմ զգում, որովհետեւ այնքան պակաս են ինձ պարզ մարդկային հաճույքները, դուրս գալ չեմ կարող, 4 տարի է՝ բնակարան ենք տեղափոխվել ու ընկերներս էլ չեն գալիսԽ Ախր իրենց էլ մեղադրելու չէ, զբաղված են, իրենց կյանքն ունեն»,-բացատրում է Արմանը։
Արմանը առաջին կարգի հաշմանդամ է, վերջին 7 տարիներին այլեւս քայլել չի կարողոնում, սայլակով է տեղաշարժվում։ 20 տարեկանում ամուսնացել է, բայց հիմա երկու դուստրերը իրենց մոր հետ Ղարաբաղում են ապրում, Արմանից հեու։ Իսկ տանը նա ապրում է թոշակառու ծնողների հետ, որոնք իրենք էլ խնամքի կարիք ունեն։
«Մի ժամանակ, որ լավ էի, իրեն իջեցնում էի բակ, ման տալիս։ Հիմա էլ չեմ կարողանում, ծերությունս եկել է»,-վշտանում է Արմանի հայրը՝ 67 ամյա Ռուբեն Հարությունյանը։ Նա երիտասարդ ժամանակ կնոջ եւ երկու երեխաների հետ Երեւան է տեղափոխվել Սումգայիթից, այստեղ նրանց տուն են հատկացրել։ Արմանն արդեն Երեւանում է ծնվել։
«9 տարեկանից աստիճանաբար ոտքերը թուլացավ, սկսեց թաթերի վրա քայլել, աստիճանները չէր կարողանում բարձրանալ, 23-ից հետո այլեւս չքայլեց ու ոչ մի բժիշկ այդպես էլ չկարողացավ բացատրել՝ ինչն է պատճառը։ Ախր ոչ վնասվածք է ունեցել, ոչ ժառանգական եկած բան կա»,-ասում է տիկին Փիրուզան՝ Արմանի մայրը։
Նա նշում է, որ որդուն բուժելու համար ամեն տեղ դիմել է, տարբեր հիվանդանոցներում պառկեցրել, ասեղնաբուժության տարել ու ամեն տեղ անարդյունք, իսկ Արմանի վիճակը գնալով բարդանում է։
«Ասում էին, որ եթե երեխաներ է ունեցել, ուրեմն կարող է բուժվել, բայց իմացանք, որ բուժումը միայն Գերմանիայում է։ Հարսս էլ տեսավ՝ այդպես էլ ոտքի չի կանգնում, երեխեքին վերցրեց, գնաց»,-պատմում է նա ու ցավով հիշում, որ որդին անգամ դպրոցը չկարողացավ ավարտել, 8-րդ դասարանից դուրս եկավ։

«Դպրոցը եռահարկ էր ու դասարան բարձրանալ չէի կարողանում»,-հիշում է Արմանը ու նշում, որ ի հակառակ իր հնարավորությունների, սովորել ու ընկերների հետ ամեն օր հանդիպել շատ էր ուզում։ Իսկ հիմա ամենից շատ ուզում է ոտքի կանգնել ու իր երեխեքին մեծացնել։ Ասում է՝ շատ դժվարություններին դիմակայում է հենց այդ հույսով։
«Բուժումը հիվանդանոցներում թեեւ պետպատվերով է, բայց դեղերը մենք ենք առնում, հերթերի ու թղթերի հետեւից գնում։ Ախր այդքանից հետո այդպես էլ չեն բացատրում՝ ինչն է հիվանդության պատճառը։ Ու չգիտենք ինչ կազմակերպության դիմել, ինչ ասել, ոնց խնդրել, որ օգնեն»,-ասում է Արմանի մայրը, ցավով նշելով, որ մի ժամանակ գոնե թոռներին հագուստ ու նվերներ էր ուղղարկում Ղարաբաղ, հիմա իրենց կենսաթոշակով դա էլ չեն կարողանում հասցնել, միայն «ալիմենտ» են մուծում Արմանի փոքր դստեր համար։

«Եղբորս աղջկանիցս, ով զինվորական է, դպրոցում նկար էին ուզել ու ես այս կայծակն ու աղետը նկարեցի, շուռ եկած լուսասյուներն ու արմատից կոտրված ծառերը։ Զարմանալի է, որ նկարը հավանել էին դպրոցում, ուրախ նկար էի ուզում նկարել, սա դուրս եկավ»,-ցույց է տալիս նկարը Արմանը ու շուտ պահում։ Հետո նորից թերթում օրագրի էջերը ու իր գրած բանաստեղծություններից ընթերցում, հետո սա էլ մի կողմ դնում։
«Ես իրոք օգնության կարիք ունեմ, ես կարող եմ շատ բան անել, միայն ինձ օգնել է պետք, օգնել, որ բուժվեմ, ոտքի կանգնեմ»,-ասում է Արմանը ու հետաքրքրվում՝ այս նյութը շատ մարդիկ են կարդալու։ «Գուցե հենց այդ կարդացողներից մեկը որոշի օգնել ինձ, կամ պարզապես մի բան հասկանա հիվանդությունից կամ ուղղակի ինձ հյուր գա… Այնքան լավ կլինի»,-ժպտում է նա՝ թղթերը ձեռքի մեջ շուռ ու մուռ տալով։
Free Wallpapers, We Hope You Will Like Them.
txur patmutyun e
HELLO BLANSH.YOUR BLOG THE BEST.I WANT HAVE MY BLOG.IF YOU HELP MI HAVE BLOG.PLIASE ANSVER MI.OK?I WAITING/……