Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

PR-ի անվճար դասեր

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ /Անհապաղ հրապարակման համար/

“ԿՌՃԻԿ” համալսարանն անցնում է նոր կրթական համակարգի

Մայիսի 1-ից Անասնագիտության եւ անիմաստ գոյացությունների տեսության “ԿՌՃԻԿ” համալսարանը անցնելու է կրթական նոր համակարգի, ինչի վերաբերյալ ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանումներ տվեց համալսարանի կրթական բարեփոխումների համակարգող Գայֆերոս Փամբուկթալախչյանը: “ԿՌՃԻԿ” համալսարանը դեռ նախորդ` 2007թ-ի առաջին կիսամյակից փորձարկում էր կրթական նոր` պարտքերի կուտակման համակարգը` ֆակուլտետների ուսումնական պլանների մեջ այն ներառելով: Ամփոփելով մեկ ուստարվա արդյունքները, “ԿՌՃԻԿ” համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը հաստատեց համակարգի արդյունավետությունը եւ երաշխավորեց համակարգի ամբողջովին անցման նպատակահարմարությունը:

“Մենք առաջինն ենք տարածաշրջանում, որ անցնում ենք կրթական այս նոր համակարգին եւ հույս ունենք եվրոպական կրթական տարածքում արժանավույնս ներկայացնել Հայաստանը”,-ասաց “ԿՌՃԻԿ” համալսարանի կրթական բարեփոխումների համակարգող Գայֆերոս Փամբուկթալախչյանը: Պարտքերի կուտակման համակարգը համապատասխանում է Մոզամբիկի հռչակագրով նախատեսված կրթական չափորոշիչներին, որոնց հիմքում ուսանողների` ավելի լայն հնարավորությունների ընձեռումն է` սեփական ուսումնական պլանը կազմելու, անասնագիտության եւ անիմաստ գոյացությունների լաբորատորիայում մարզվելու համար:

Գայֆերոս Փամբուկթալախչյանը նշեց, որ կարծում է` բարեփոխումը հեշտությամբ կտրվեն, քանի որ հատկապես հայ ուսանողության հոգեբանական եւ ֆիզոլոգիական նկարագրին համապատասխանում է պարտքերի կուտակման այս արդյունավետ համակարգը: Ծրագրի իրականացման գործում ներգրավվել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ եւ կրթական ոլորտի պատասխանատուներ: Հավելյալ տեղելությունների համար դիմել Անասնագիտության եւ անիմաստ գոյացությունների տեսության “ԿՌՃԻԿ” համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դուլսինա Ճլտյանին` (374 91 ) 58 56 60 հեռախոսահամարով կամ գրել info@krchik.am էլ-փոստի հասցեին:

ՊԱՐՏՔԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Պարտքերի կուտակման համակրագը Մոզամբիկի հռչակագրով նախատեսված կրթական բարեփոխումներից է, որի էությունը համընդհանուր Եվրոպական կրթական տարածք ստեղծելն է: Ըստ Մոզամբիկի 2005թ-ի համաժողովին ընդունված հռչակագրի` պարտքերի կուտակման համակարգին մինչու 2015-ը պետք է անցնեն Եվրոպական առաջատար բուհերը, ինչը հնարավորություն կտա դիպլոմների փոխճանաչելիություն ապահովել: Պարտքերի կուտակման համարագի հիմքում ուսանողների` դասապրոցեսում եւ սեփական կրթական ծրագրում մասնակցության սահմանափակումն է եւ իրավունքների իսպառ վերացումը: Նոր կրթական համակարգին անցած բուհերում ուսանողները այլեւս զոմբիանում են եւ ընդունակ չեն լինում ուսանողական ակտիվություն ցուցաբերել:

Պարտքերի կուտակման համակարգի էությունը քիմիկան կախվածությունն է անիմաստ դասապրոցեսներից եւ ապահովվում է 0,4 տոկոսանոց ներկայություն մասնագիտական լսարաններում: Այն նաեւ կախվածության մեջ է գցում դասախոսին ուսանողից` քանի որ պրոֆեսորա-դասախոսական կազմը անմիջականորեն ուսանողներից է ստանում սեփական վարձատրությունը: Նոր կրթական համակարգը բխում է ուսանողների շահերից, քանի որ անմիջականորեն վճարելով դասախոսներին, ուսանողները զերծ են մնում միջնորդների հավելյալ վճարումներից: Պարտքերի կուտակման համակարգը ուսումնառության ընթացքում գրանցում է ուսանողների պարտքերը եւ հնարավորություն ընձեռում նրանց մարել դրանք մինչեւ ավարտական քննությունները ընկած ժամանակաշրջանում` ըստ ուսանողի հայեցողության: Կրթական այս նոր համակարգը արդեն ներդրվել են Եվրոպական եւ Ամերիկյան առաջատար բուհերում եւ Հարավկովկասյան տարածաշրջանում Հայաստանը առաջինն է, որ միանում է բարեփոխումներին:

ԱՆԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԻՄԱՍՏ ԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ “ԿՌՃԻԿ” ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Անասնագիտության եւ անիմաստ գոյացությունների տեսության “ԿՌՃԻԿ” համալսարանը ստեղծվել է 1998թ-ին Արցախյան հերոսամարտի ականատես Բաբկեն Կռճիկյանի կողմից: Վերջինս իր ուժն ու եռանդն է ներդրել բուհի զարգացման, բարգավաճման եւ բարեկեցության համար: Իր գործունեության 7 տարիների ընթացքում համալսարանը հերոսաբար մաքեռել է կրթան գործընթացների եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության ներկայացուցիչների հետ` տեղի չտալով վերջիններիս պահանջներին: Այդ մաքառումների արդյունքում հիմնվել են համլսարանի 3 ֆակուլտետները` անասագիտության, գնդիկավոր ապա անիմաստ գոյացությունների տեսության ֆակուլտետները:

Ֆակուլտետներում դասավանդում են առաջատար մասնագետներ եւ հատուկ դասընթացների են կանչվում ականավոր անգործինչեր: Պրոֆեսորակդասախոսական կազմում հիմնականում սուտ եւ ծակ պրոֆեսորներ են: Այսօր համալսարանում ուսանում է 350 ուսանող եւ ամեն տարի համալսարանն ունենում է 60-ից ավելի դիմորդ: Համալսարանը ապահովում է ուսանողների համար լիակատար ուղեղների լվացում եւ իրականացնում է հաջողակ փոխանակման ծրագրեր: Համալսարանում ուսուցումը բացարձակապես անվճար հիմունքներով է:

Ե.Գ. Հուսով եմ շատ լուրջ չընդունեցիք… Ուղղակի PR-ի դասի համար ստանդարդ պրես ռելիս էր հանձնարարված գրել, ես էլ էսպես “արարեցի”/ի դեպ նշեմ, ձեւի, բովանդակային հաջորդականության եւ ներկայացման հարցում ոչ մի վրիպում թույլ չեմ տվել/: Դասախոսն ասաց, որ ամեն ինչ ճիշտ է եւ ես “հանձնարարությունս ավելի քան կատարել եմ, բայց… /ծեծ ուտելու տեղ ունեմ, չարժեր էսքան դաժան լինել կոնկրետ անձանց եւ կոնտրետ ուսումնական հաստատությունների հետ/:

Մի հատ էլ Ե.Գ. Պրես ռելիզը անպայման բլանկի վրա կգրեք, լավ?

October 22, 2008 - Posted by blansh | PR-ի անվճար դասեր | , | 3 Comments

3 Comments »

  1. Շուշան ջան, շնորհակալություն հանգամանալից ու մանրամասն տեղեկատվության համար: Թեև ասում ես, որ ոչ մի վրիպում թույլ չես տվել, բայց մի թերություն այնուամենայնիվ կա. տրամաբանորեն Մոզամբիկի հռչակագրով ամրագրված կրթական չափորոշիչներն ավելի շուտ պետք է վերաբերեն ոչ թե Եվրոպական կրթական տարածքին, այլ՝ Աֆրիկյան :) ))) Բայց սրա համար չարժի անգամ կես միավոր հանել, այլպես որ աշխատանքը կարելի է հանգիստ խղճով 20 գնահատել :) ))

    Comment by Դիմորդ | February 21, 2009 | Reply

  2. DZER XOSQERIC HETO YES MTACECI APAGAYI MASIN, EV VOROSHECI @NDUNVEL -KRCHIK- HAMALSARAN,SHORHAKALUTYUN XORHRDI HAMAR…

    Comment by NAREKO SOAD | May 14, 2009 | Reply


Leave a comment