Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

PR-ի անվճար դասեր

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ /Անհապաղ հրապարակման համար/

“ԿՌՃԻԿ” համալսարանն անցնում է նոր կրթական համակարգի

Մայիսի 1-ից Անասնագիտության եւ անիմաստ գոյացությունների տեսության “ԿՌՃԻԿ” համալսարանը անցնելու է կրթական նոր համակարգի, ինչի վերաբերյալ ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանումներ տվեց համալսարանի կրթական բարեփոխումների համակարգող Գայֆերոս Փամբուկթալախչյանը: “ԿՌՃԻԿ” համալսարանը դեռ նախորդ` 2007թ-ի առաջին կիսամյակից փորձարկում էր կրթական նոր` պարտքերի կուտակման համակարգը` ֆակուլտետների ուսումնական պլանների մեջ այն ներառելով: Ամփոփելով մեկ ուստարվա արդյունքները, “ԿՌՃԻԿ” համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը հաստատեց համակարգի արդյունավետությունը եւ երաշխավորեց համակարգի ամբողջովին անցման նպատակահարմարությունը:

“Մենք առաջինն ենք տարածաշրջանում, որ անցնում ենք կրթական այս նոր համակարգին եւ հույս ունենք եվրոպական կրթական տարածքում արժանավույնս ներկայացնել Հայաստանը”,-ասաց “ԿՌՃԻԿ” համալսարանի կրթական բարեփոխումների համակարգող Գայֆերոս Փամբուկթալախչյանը: Պարտքերի կուտակման համակարգը համապատասխանում է Մոզամբիկի հռչակագրով նախատեսված կրթական չափորոշիչներին, որոնց հիմքում ուսանողների` ավելի լայն հնարավորությունների ընձեռումն է` սեփական ուսումնական պլանը կազմելու, անասնագիտության եւ անիմաստ գոյացությունների լաբորատորիայում մարզվելու համար:

Գայֆերոս Փամբուկթալախչյանը նշեց, որ կարծում է` բարեփոխումը հեշտությամբ կտրվեն, քանի որ հատկապես հայ ուսանողության հոգեբանական եւ ֆիզոլոգիական նկարագրին համապատասխանում է պարտքերի կուտակման այս արդյունավետ համակարգը: Ծրագրի իրականացման գործում ներգրավվել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ եւ կրթական ոլորտի պատասխանատուներ: Հավելյալ տեղելությունների համար դիմել Անասնագիտության եւ անիմաստ գոյացությունների տեսության “ԿՌՃԻԿ” համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դուլսինա Ճլտյանին` (374 91 ) 58 56 60 հեռախոսահամարով կամ գրել info@krchik.am էլ-փոստի հասցեին: Read more »

October 22, 2008 Posted by blansh | PR-ի անվճար դասեր | , | 3 Comments