Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

“Ես գող չեմ, մենակ տոպրակներ եմ տանում”

Հատկապես այս նյութերիցս եմ դնում, որովհետեւ դրանք շատ “մարդկային են” ու կարեւոր…

“Կուզեք ձեզ համար գործ անեմ, ձեր տոպրակները տանեմ, կոշիկները սրբեմ”,- իր ծառայություններ է առաջարկում բոլոր անցորդներին անխտիր 12-ամյա Գեւորգը եւ ձեռքը պարզած սպասում արձագանքիդ: Ու այսպես նա իր օրը անցկացնում է Երեւանի Կենտրոն, Արաբկիրի համայնքներիի շուկաների դիմաց, պատահում է նաեւ Ռոսիա տոնավաճառի մերձակայքում, ավտոկանգառների մոտ: Ու բոլոր այս տարածքներում արդեն ճանաչում են պատանի բեռնակրին ու “գործով ապահովում”:

“Արդեն մի 5-6 ամիս է, այս գործին եմ, հարեւանի մարդը բերեց էս գործին, հիմա ընտանիքիս հացը ապահովում եմ, հիմա տանը ինձ ուտելիք պահում են, առաջվա պես չէ”,-”Ա1+”-ին անկեղծացավ Գեւորգը: Նա պատմում է, որ սկզբից համալսարանների ու անցումների մոտակայքում փող էր մուրում, հետո տեղի մուրացիկները պարբերաբար ճնշել ու ծեծի են ենթարկել, ինչի արդյունքում որոշել է ուրիշ գործի անցնել:

“Տուն էի գնում, ասում էի` էլ հետ չեմ գնա, չեմ ուզում մուրալ: Էդ օրը հաց չէին տալիս, ստիպված առավոտը նորից գնում էի”,-ասում է Գեւորգը:
Նրա պատմելով իր ծառայություններից շատերն են օգտվում: Կարողունակները հաճույքով են գումար տալիս, որ իրենց տոպրակները մինչեւ մեքենա տանի:

“Ոչ մի բան չեմ վերցնում տոպրակից, մենակ եթե թափվում է տոպրակից այդ ժամանակ հետ եմ գալիս ու վերցնում: Ես հո գող չե՞մ”,-ասում է նա ու նշում, որ սովորական օրերին 2000-4000 դրամ գումար է ստանում: Գեւորգը ապրում է մոր եւ երկու քույրերի հետ: Հիմնականում հրաժարվում է պատմել ընտանիքի մասին, ասում է` երկար պատմություն է, բայց նաեւ ասում է, որ ձգտում ունի սովորելու եւ շատ է ուզում “դզող-փչող” դառնալ. “դե դզող-փչող”-ները լավ փող են առնում ու քիչ տանջվում”,-ասում է Գեւորգը:

“Դպրոց էլ չեմ գնում, մի երկու անգամ օգնության տետրեր ու արտասահմանից “պասիլկաներ եմ ստացլ”, բայց տանը ասացին, որ դրանք քույրերինս են, իսկ ես տղամարդ եմ, պիտի աշխատեմ”,-պատմեց Գեւորգը: Ի դեպ, այն ժամանակ, երբ զրուցում էինք Գեւորգի հետ կրպակների վաճառողները հավաքվել էին տղայի շուրջը եւ ասում` հույս ունեն մեկը կկարդա տղայի մասին եւ գուցե օգնի ուսում ստանալու:

October 12, 2008 - Posted by blansh | Իմ ընկեր բոմժը | | 3 Comments

3 Comments »

  1. Parzvum a dzez shat shutvanic em kardalis eghel tarber lratvamijocnerum :) Shnorhakaluthyun dzer ashxatanqi hamar.

    Comment by AramK | March 1, 2009 | Reply

  2. Ձեզ շնորհակալություն, որ կարդում եք :)

    Comment by blansh | March 1, 2009 | Reply


Leave a comment