Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Ցուրտ պատառիկ. Աղոթում եմ միշտ նույն աչքերի համար…

Քաղաքում ձյունը ժամանակից շուտ եկավ: Շատ շուտ: Սեպտեմբերյան լուսավոր փողոցները հանկարծ մի երեկո ձյան հաստ շերտով ծածկվեցին: Օդերեւութաբանները իհարկե հազար ու մի ցիկլոնային, թե անցիկլոնային բացատրություններ տվեցին, հիմա հստակ չեմ հիշում դրանք: Բայց ձյունը նստեց քաղաքում, տունս սառեցրեց:

Անկասկած շատերը տխրեցին ինձ համար, շատերն էլ ուրախացան: Ու քայլեցի ես սպիտակի մեջ սառն ու ցավեցնող: Ու անհանգիստ բաբախեցի խաչմերուկի լուսաֆորի տակ սառած: Ու ժպտացի, շարունակ ժպտացի անցորդներին անծանոթ: Ու խարխուլ դեմքերին շարունակ մի դեմք ու փնտրեցի, մի ժպիտ փնտրեցի: Սառեցի…

Ինձ դժվար է իրոք բացատրել քեզ: Իմ եղբայր, իմ հարազատ, ես քեզ ցավեցնել իրոք չեմ ուզում: Հասկանու՞մ ես, պարզապես այնպես պատահեց, որ ձմեռն այս տարի ժամանակից շուտ եկավ ու ցեխոտ ասֆալտներին տրորված հույզերիս հետ ձյունը ծածկեց ուրիշ աչքեր տեսնելու կարողությունս: Առհասարակ սառեցրեց: Հասկանու՞մ ես: Հա, ինքս էլ լավ չեմ հասկանում, բայց արդեն ձմեռ է: Սառել է տունս… Աղոթում եմ միշտ նույն աչքերի համար…

October 1, 2008 - Posted by blansh | ձյուն եկավ սեպտեմբերին | | 5 Comments

5 Comments »

  1. ha inqs el chem haskanum , ham sarecrec cyun@ u aylevs ches uzum tesnel ayd achqer@ , ham el aghotum es ayd acheri hamar,isk@ blanshayin xarnashpot huyzeri shilashpotum …

    Comment by TigUrartu | November 10, 2009 | Reply

  2. Մինչ քո փողոցներում ձյունն էր պարուրվում քո ժպիտի հետ, սուրբ այս քաղաքում անձրևն էր լալիս,
    ես էլ էի ժպտում…

    Comment by rainjazzed | November 10, 2009 | Reply

  3. Tipik kanaci tramabanutyun` aynqaaan anhaskanali txamardun… “Sirum em, du el es sirum, bayc yes chem uzum…”` sirun, romantik u cavecnox iravichak…

    Comment by Nshan | November 10, 2009 | Reply

  4. Գիտես, եղբայր, ես երբ ծրագիր եմ գրում, աշխատում եմ ալգորիթմը պարզ պահել, որ չխառնվեմ։
    Պարզ լինելն հավես է, հասկանում եմ, որ սովոր չես, բայց փորձի՛ր։

    Comment by Նորայր | November 10, 2009 | Reply

  5. Այս վերջերս, ես էլ եմ աղոթում նույն աչքերի համար…

    Comment by Ida | November 10, 2009 | Reply


Leave a comment