Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Էլիտար ցիգանությունները Երեւանում ու եվրոպատուհանները


“Երեւանը շփման դեմոկրատիզմ եւ զուսպ վեհանձնություն ունի”,-ասել էր օտարերկրյա հայտնի ճարտարապետներից մեկը, հիմա լավ չեմ հիշում անունը, երեւի ցանկանալով ընդգրեծ Երեւանի դինամիկ եւ զարգացող քաղաքի կերպարը: Իրոք Երեւանը կարող է եւ պետք է փոխվի, բայց փոխվի ինչպես, փոխի ինչը: Փոխելու մոլուցքը գավառական ինքնահաստատման կարոտ փողատերերի ամեն մի “ճոխ պատվերով”, զարմանում եմ ոնց իրենց խորաթափանց մտքներով չի անեցել Երեւանի անունն էլ փոխել? Իրավունք ունեն նրանք արդյոք փոխելու այն ամենը ինը Երեւանը դարձնում է Երեւան? Բոլորս էլ գիտեն, որ Կորբյուզեի Փարիզի կենտրոնի վերափոխման իր նախագիծը մերժվեց, հենց էն հանրահայտ Կորբյուզեի, որը ի դեպ համարձակ ու անհամամեմատ գեղեցիկ էր, բայց խախտում էր որպես այդպիսին Փարիզ դարձած քաղաքի կերպարը: Ախր հենց սա է մշակութային ժառանգություն կոչեցյալը: Մեր Երեւանը, որը հենց ինքը արդեն սիմվոլ է, բայց մնացել է այդ սիմվոլից միայն “ց”-ն: Ծիծաղելի օրինակ է, բայց փոխելու մոլուցքին չեն դիմանում անգամ սրճարանները, “Արաքս”-ը դարձել է հիմա “teahouse”, մենակ մի փոքր տեղ մանր հայերեն թողնել են հին անունը: Տեսնես ում խելքն է կտրել, որ տարիներ շարունակակ Երեւանցիների ամենսիրած սրճարանը Աբովյան փողոցի վրա ‘մոդնի” անուն չունի ու անպայման պիտի “ինչ-որ էլիտար անուն” մտածեն: Պապիս պատմում էր, որ իր ու իր ընկերների լավագույն գործերը հենց այս սրճարանում են գրվել, բայց հիմա… Մեկ-մեկ երիտասարդներին հարցնում ես` որն է Երեւանի սիմբոլը, բոլորը, թե “Կարա-բալան”: Ախր Կարա-Բալան հարբեցող է եղել միշտ փողոցներում հարբած-քնած ու մարդիկ նրան շրջանցել են, աշխատել են մոտով չանցնել, որ գարշահոտը չհասնի քթներին… Նա միայն երիտասարդ տարիներին է մի երկու գեղեցիկ կանանց ծաղիկ նվիրել… Կարճ ասած` երկար պատմություն է, կարեւորը Երեւանյան պատմություն է: Կարա-Բալա-ի արձանը իրոք մեզ պետք է, բայց նա չի կարող Երեւանի խորհրդանիշ լինել:

Հիմա միջազգայնորեն ընդունված քաղաքի խորհրդանիշների մասին: Ազգային ժողովը` երկաթե ցանկապատերով ժողովրդից առանձնացնող… Անվտանգության հազար ու մի ձեւ կարելի է մտածել, բայց ժողովրդին ու ժողովրդի ընտրյալներին անջրպետով բաժանելը լուրջ հոգեբանական ճնշում է: Էլ չխոսեմ նախագահականի Նոյի ու Տիգրան Մեծի արձանի մասին: Ուշադրություն դարձրեք, սա նախագահական, բայց ոչ թագավորական պալատն է, որ այդ նեղվածքում արձանը բերեն խցկեն: Տիգրան Մեծ-ի մեծ արձան կարելի է կառուցել ու տեղադրել քաղաքում, ինչու ոչ, բայց ոչ նախագահականում: Հա, չմոռանամ,Երեւանում Պետրոս առաջին ռուս կասյեր հինգուկես մետրանոց բրոնզե արձանի մասին` Երևանի Արաբկիր համայնքի թաղապետարանի առջև: Ախր այս չափի կարող է օրինակ լինել հենց հայերի սիրած Տիգրան Մեծ-ի արձանը, բայց ոչ…

Իհարկե, քաղաքում լավ ու հետաքրքիր արձաններ կան, ավելացել են նաեւ նորերը. Բաբաջանյան, Թամանյանի, Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի, Սասունցի Դավթի, Միքայել Նալբանդյանը: Ի դեպ, հենց Նիկոլայ Նիկողոսյանը, Միքայել Նալբանդյանի արձանի հեղինակը վերջերս իր միջոցներով պատրաստեց եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղադրվեց Վահան Տերյանի արձանը: Շատ հետաքրքիր ու լավն են Սարյանի այգու “Տղամարդիկ”-ը կամ նոր Մոսկովյան պուրակում տեսել եմ նարդի խաղացող տղամարդու արձան: Միայն Գաֆեսճյանի հովանավորությամբ սարքված Կասկադի “կատուներ”-ի իմաստը լավ չեմ հասկանում: Եթե դուք մի բան գլուխ հանում եք, բացատրեք խնդրեմ:

Աբովյանի արձանն ու դրա հետ կապված պատմությունն էլ մի գլուխ գրելու բան է: Սկզբից ներկայիս Ազնավուրի հրապարակում է դրված եղել, հետո տեղափոխել, դրել են կրկեսի հարեւոնությամբ մի շինհրապարակում, հետո տարել են «Մանկական երկաթուղի» կիրճում մի տեղ հարմարեցրել, վրեջում էլ տուն-թանգարանի դիմաց, ներկայիս տեղը, բայց ծանոթ ճարտարապետներս ասում են ինքը այնքան էլ չի համապատասխանում տեղին: Մասնագիտական աչքով են ասում, գուցե:

Մի այլ ցավոտ թեմա է Պանթոնի կարգավիճակը, երբ շատ իրար ոչ հավասար մեծություններ պառկած են իրքր կողքի: Ինձ թվում է, շատ մեծեր վիրավորած կլինեին, եթե տեսնեին ում կողքին են հանգչում: Ես հարգում եմ այնտեղի բոլոր արժանի հայերին, բայց հեղինակությունն ու հանճարը տարբեր բաներ են, թքամանն էլ թանաքամանի տեղ չպետք է օգտագործել: Ներողություն եմ խնդրում, որ երկար ստացվեց, բայց ես իրոք շատ եմ սիրում Երեւանը եւ ինձ ամեն մի էլիտար ու եվրոգունավոր ցիգանությունները հին պատկառազդու շինությունների կողքին ցավ են պատճառում:

Անկեղծորեն ձեր 6-7 սերունդով երեւանցի Բլանշ / էս խոհերը եկան Ա1-ի բլոգում Երեւանում արձանների փոսթից հետո, մտածեցի այստեղ էլ դնեմ/…

August 17, 2008 - Posted by blansh | Այսպես էլ է լինում..., Գրում եմ էլի, Դաժան պատմություն..., Մեկ մեկ վրդովվում եմ, Օրեր | , , | 6 Comments

6 Comments »

  1. hm. im karciqov mer qaxaqi amenabari arcanneri nominaciayum petq e nshel 3-y:

    1. Jur vacharox txan
    2. Kara balayi arcany
    3. Txamardik.

    P.S./ bayc es Arno Babajanyani arcann el em shat havanum.

    Comment by Романтический эгоист | August 25, 2008 | Reply

  2. I dep , inch eq karcum ghamanak@ che Hanrapetutyan hraparakum el arcan kangnecnel ? , henc hishatakvac Tigran Meci arcann el karcum em amenaharmar@ klner …. Shat cavali e iharke Panteoni vighak@ , ayn arden dghvar e hamarel miayn mer meceri verjin hangrvan ….

    Comment by Tigran | September 4, 2008 | Reply

  3. Ես կարխում եմ Տիգրան Մեծը միֆ է, ուղղակի այն ժամանակ PR-շիկ-ներն են լավ աշխատել։ Հրապարակում կնոջ արձան պիտի դրվի։ Միշտ էլ “տիկնայք փափկասուն հայոց աշխարհի” պահել ու պահպանել են այս երկիրը, մոր արձան թող լինի, հղի կնոջ, զինված կնոջ, գեղեցիկ երիտասարդ աղջիկների՝ այգիներում աշխատելիս…

    Հազար ու մի բան կալելի է մտածել, բայց անկեղծ ասած հոգնել եմ լսել “Տիգրան Մեծ” միֆը։ Կարծես՝ մեռած ազգ լինենք, “Տիգրան Մեծ”-ից հետո էլ ոչ մի արժեք չե՞նք ունեցել։

    Comment by blansh | September 5, 2008 | Reply

  4. ձեր կարծիքները միավորելով առաջարկում եմ իմ արձանը լինի աղջիկներ հետ` իր տեսակի մեջ պարզ, իր պարզության մեջ հանճարեղ լուծում:
    Շուշ, դու էլ շատ դարդ մի արա, հեսա ամուսնանանք, գնալու ենք Լեհաստան մի 10 տարով, որ գանք, արդեն սովորած կլնենք արտասահմանսկիին
    դուխով..

    Comment by Mushex Antaranian | October 15, 2008 | Reply

  5. gareli e artsanner deghatrel kaghakum

    movses khorenatsii
    zoravar antraniki
    aram khachaduryani
    ashod yergati
    gomidas vartabedi
    krikor lusavorchi
    vazken hayrabedi
    khrimyan hayrigi
    mikayel nalbandyani
    taniel varujan, yeghishe ark touryan, tavit peg, israel ori (pokhan bedros tsari…)

    nerses shenorhali, krikor naregatsi,

    Comment by hamo | December 13, 2008 | Reply

  6. Hrashali es grum Blansh axchik, apres. Nurb ditoxakanutyun unes ev tesacd @ndhanracnelu u matucelu nurb chashak.

    Comment by Hamlet | October 11, 2009 | Reply


Leave a comment