Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Գլոբալ “բիսեդկա” Հայաստան

Այն, որ հայ հասարակությունը քաղաքականացված է շենքերի բակերում, չէ ավելի ճիշտ “բիսեթկաներում“ հիմնականում քաղաքական գրազներ են գալիս, համոզելու կարիք չկա: Բայց այն, որ հայ ժողովուրդը` դպրոցականից մինչեւ կառավարության հարկաբաժնում նստող ցանկացած չինովնիկ նաեւ քաղաքական տեսաբաններ են, սա արդեն մեդիա երեւույթ է, բայց իրականում` օբյեկտիվ ռեալություն:

Նայեք շուրջը, հետեւեք մամուլին, կարճ ասած ուշադիր եղեք եւ կտեսնենք, որ օրինակ` ամեն պատահական օր տասնյակի հասնող անհասկանալի եւ անհայտ անուններով մարդիկ ասուլիս են տալիս եւ վերլուծում ներքաղաքական իրավիճակը, սեփական մոդելներ առաջարկում, զարգացնում եւ հաստատում: Բայց ավելի ցավալին այն է, որ մի խումբ հայտնի ու անհայտ, հեղինակավոր ու պատրաստված լրագրողներ խելոք-խելոք դեմքերով լուսաբանում են այդ ամենը եւ հասարակությանը հրամցնում որպես առաջնային, կարեւոր:

Հայկական ռադիոն ինչպես բոլոր դեպերի համար, այստեղ էլ սուս չեր մնա: Ուրեմն այսպես. հայկական ռադիոն լռում է, հետո խոսում, թե խուլերի համար հաղորդումն ավարտվեց“: Կարեւոր հայտարարությունների առումով հայկական քաղաքական “էսթաբլիշմենթը” լռում է, հետո էլ ասում, օրինակ` “դե երկիրդ երկիր չի“: Հա, գուցե նրանց ասածում ճշմարտություն կա, սա չեմ քննելու: Բայց քաղաքական վերնախավի լռության այս հնազանդությունը հաստատ նույն շեմին է, ինչ հայ փոփ աստղերի “քաղաքական ու բիզնես” դիրքորոշումը: Ու ցավալին այն չէ, որ շատ մարդիկ իրենց չվերաբերվող խնդիրների մասին են խոսում, ցավալին այն է, որ հասցեատերից պատասխան ի վերջո չի ստացվում:

Օրինակ` ընդդիմությանը պատասխանում է հարկային տեսճությունը, իշխանական վերնախավին էլ` կազիոի շեֆությունը: Այս տրամաբանությամբ իհարկե տարօրինակ չէ արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ազգային կոնգրեսում հնչած ելույթին: Ես տեղեկություն ունեմ, որ նա հարցազրույց է տվել եւ երեկոյան արդեն կլսենք այդ մասին: Միայն մնում է հասկանալ, Քոչարյանը ինչու նորմալ չէր խոսում իր իրավասությունների ժամանակ կամ այն ժամանակ, երբ իրոք պետք էր այդ խոսքը:

May 12, 2008 - Posted by blansh | Գլոբալ “բիսեդկա” Հայաստան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Մտածում եմ, թե..., Ռոբերտ Քոչարյան, Տեր-Պետրոսյան-Քոչարյան, Քաղաքական վերնախավ | , , , | No Comments Yet

No comments yet.

Leave a comment