Posted by: blansh | March 31, 2008

Իմ կյանքի “մութ ու ցուրտ” տարիներից

Այսօր էլ ուժեղ անձրեւում է, ճիշտ այն օրվա նման, երբ ծնողներս տոպրակները լցրեցին իմ բոլոր խաղալիքներն ու տարան: Լացում էի, ինձ պատեպատ տալիս…Այ թե նորից գային այդ օրերը…  

90-ականների կեսերին` ինչպես հիմա ընդունված է ասել` մութ ու ցուրտ տարիներին, ծնողներս ու քավորիս ընտանիքը միասին մի մանկական թատրոն ստեղծեցին առաջին մասիվում վարձակալած մի նկուղային հարկում ու հանգստյան օրերին անվճար ներկայացումներ էին տալիս տարածքի երեխաների համար:  Ես առաջին իսկ օրերից ատում էի այդ նկուղը…“ինչ թատրոն է, որ իմ խախալիքներով պիտի զբաղեցնեն երեխաներին, ինչու են հատկապես տանում իմ ծերուկի նկարը(“Կորած հեթիաթը” մուլտի ծերուկն էր)?”

Ես իմ 6-7 տարեկանում ծնողներիցս կոմպենսացիա էի պահանջում կորստիս համար ու անվերջ փող ուզում: Մի օր էլ մայրս ջղայնացավ ու ասաց, որ “հերիք է էլի, փող չենք տպում”: Բայց մանկականս գիտակցության մեջ պապին հո տպում էր… 

Պապիի սենյակում ես հանգիստ ելումուտ էին անում անգամ այն ժամանակ, երբ ինքը տպագրական մեքենայի առաջ գրում էր իր գրքի ամենակարեւոր մասերն ու սխալների պատճառով նորից տպում: Ու ես ընդհանտում էի պապիին, հարցնում, թե “դու էսքան տպում ես, ինչու մենք փող չունենք”: 

Բայց միայն պապին էր գտել ինձ “խախաղեցնելու” լավագույն ձեւը. թույլ էր տալիս ձեռքերս յուղաներկերի մեջ մտցնեմ ու քսեմ աջ ու ձախ` մենակ ոչ իր “ամենակարեւորներին” (պապին ինքն էր անում իր գրքերի նկարազարդումները), բայց դե սրանց էլ էի հաջողացնում հասնել:   

Ու այսպես էի ես մեծանում, հետո քրոջս ու եղբորս նման փոքրիկ դերեր էի վերցնում թատրոնում` տիկնիկները պտտեցնելիս… Ու ոչ ոք չէր հարցնում, թե ինչով է ապրում սեփական տունը Բաքվից փախստականներին անվերադարձ տված, ԽՍՀՄ պետական թոշակից հրաժարված ու սկզբունքորեն “լեվի լույս չքաշող” այս ընտանիքը: Ամեն ինչ առանց այն էլ պարզ էր…  

Երեկոյան, երբ մուտքի բոլոր հարեւանները մեր տանն էին` տատիիս “պեռաշկիները” ուտելու էին գալիս, բեմադրում էինք նրանց համար ներկայացումները: Թատրոնով էին ապրում…

Վերջին մարտմեկյան դեպքերից հետո այլեւս օրինաչափ չէ “ինչու այնտեղ չես”-ը, (միշտ պարտքս եմ համարել կիզակետում լինել) ու ծնողներս ինձ մահվան սպառնալիքով համոզում են այլեւս չմտածել ու գործել այնպես, ինչպես իրենք են դաստիրարակել: 

Որովհետեւ հիմա գավառական Երեւանում այլեւս չափանիշ է ստոր ու քծնվող օրերը “հիմա լավ ենք ապրում, կալբաս ենք ուտում”-ը: Չափանիշտ մի փոր հացն է: Որովհետեւ այստեղ մրցավազքում էշը հաղթում է ձիուն. դե դատավորը համագյուղացի է: Որովհետեւ ես այստեղ ինձ այլեւս յուրային չեմ զգում ու մտքովս անցնում է անգամ աղբ գցել գետնին… 

Մեր` Մերի Փոփենսի թատրոնը մի մութ գիշեր իր գործունեության 2-րդ տարում թալանեցին: Չգիտեմ` ծերուկի նկարը տարան, թե չէ, կամ իրենց պետք էր արդյոք թալանել այդ թատրոնը. ես այնտեղ էլ չգնացի… Քավորս էլ ընտանիքով Ամերիկա մշտական բնակության տեղափոխվեց…

Ընտանիքս բնավ լավատես շարունակում եմ երգեր, թեեւ այս դեպքում երգը երգված էր: Դեռ նոր մտահղացումներ ունեին… 

Անուրջների, ուժի ու գոհության ժամանակներ…Լինել անբիծ, լինել վսեմ, հավատալ մարդկանց անկեղծության…

Responses

Lavn er apres, bayc qaxaqakan konteqst@ hani miguce avel;i lav stacvi irakanum.Bayc du gites. Im karciqov qaxaqakan konteqst mtcneluc, harkavor e tirapetel qaxaqakan procesneri tramabanutyun@.amen depqum du gites, kyanq@ qonn e voroshumner kayacnelu iravunqn el, hayacqnern el` demokratakan erkrum enq aprum

AYCELEQ http://levartworldobser.blogspot.com

Leave a response

Your response:

Categories