Posted by: blansh | February 20, 2008

Էժանագին հասարակաց տան պես…

Եթե գրող լինեի, հավանաբար կասեի, որ այդ օրը ի հեճուկս փողոցային հազիվ նշմարելի շարժի, շրջում էին միայն “ջիպազգի” ու “համերազգի” մեքենաներ ու այս ու այն կողմ հրահանգներ տալիս… Իրականում ամեն ինչ ավելի բարդ էր, քան դեդեկտիվներում ու սարսափելի էժանագին մեքսիկական հասարակաց տների պես…

Տարածքային գզիրները այնպես էին ուզում գոհացնել իրենց տերերին, որ գերակատարեցին ընտրակեղծիքների պլանը ու զրկեցին մեզ լեգիտիմ նախագահ ունենալու իրավունքից: Սարսափած ժողովուրդը, որ դարեր իր վեր վարժվել է “յոլա գնալուն”, այս անգամ էլ վախեցավ…լափեց…նստեց…

Լսում էի արձագանքներ…”ինչու դիտորդները չեն արձանագրում ընտրակեղծիքները?”: “Յոլա գնացող” ժողովուրդ, միջազգային դիտորդները չէ, որ պիտի քեզ համար երկիր կառուցեն… Դիտորդները մինչեւ ժամը 12-ը քնած էին Ծաղկաձորում, “փողերն” էլ տված էր, բա այդպես է…

Ե.Գ.Աբովյան քաղաքում, երբ ծեծված վստահված անձի դուռը ծեծեցինք, տանեցիները սարսափահար թաքնվել էին, կարծում էին իրենց հետեւից ենք եկել… Ծեծել էին այս մարդուն խախտման մասին արձանագրություն կազմել պահանջելու համար ու վախեցրել, որ ընտանիքիդ, թոռներիդ “հախից կգանք”: Հենց նրա աչքերում տեսա իսկական ընտրությունները…

Leave a response

Your response:

Categories