Posted by: blansh | January 7, 2008

Ժողովրդավարական ընտրակեղծիքներ

Մինչ Վրաստանի ընդդիմությունը` միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի գլխավորությամբ ներխուժում է ԿԸՀ նախագահի սենյակ եւ պահանջում վերջինիս հրաժարականը` մեղադրելով ընտրությունները կեղծելու մեջ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղում Միխեիլ Սահակաշվիլիին` Վրաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

Ու եթե հարեւան երկրների նախագահների ու տարածաշրջանում “թեւածող” քաղաքականության համատեքստում սա ինչ-որ կերպ տրամաբանական կարող է դիտվել, ապա տարօրինակ է դառնում ԵԱՀԿ դիտորդների դիրքորոշումը: Եթե Սահակաշվիլին հավաքել է 52, իսկ ըստ ընդդիմությանը ընդհանուր հաշվարկով`  41 տոկոս ձայները, ապա սա կարող են “հալած լուղի” պես ընդունել ԱՊՀ դիտորդները (ինչը անվերապահորեն կրկնվում է վերջին տարիների ողջ հետսովետական երկրների ընտրությունները), բայց զարմանալի է ֆորմալ դիրքորոշման առումով ինչ խաղեր են տալիս ԵԱՀԿ դիտորդները?

Իհարկե, դիտորդական առաքելությունից ի սկզբանե պետք չի ակնկալել բացարձակ անկողմանակալություն` նամանավանդ մի քանի գերտերությունների շահերը ներկայացնող դիտորդական առաքելությունից, բայց գոնե ձեւի համար կարելի է չէ նշել, որ մի երկու “ժողովրդավարությանը չհամապատսխանող” ընտրախախտումներ են եղել են, բայց ոչ “մի երկու թերություններ, որ շտկման կարիք ունեն”:

Ու եթե Սահակաշվիլին, իր ժողովրդավարի իմիջը կոտրելուց հետո էլ, կարող է դեռ արեւմուտքին ակնկալիքով նայել, ապա ինչ կլինի Հայաստանի առաջիկա նախագահականի պարագայում? Միայն կարելի է ենթադրել, եթե եղանակը բարեհաճ լինի, ընտրակեղծիքներ էլ են ժողովրդավարական կլինեն, ով գիտի?

Leave a response

Your response:

Categories