Posted by: blansh | November 19, 2007

Տաք պահի, կանցնի…

Առավոտյան բացեցի “Ա1+” ու կարդացի` “Դասադուլ է”…
Անմիջապես 2 բան մտքովս անցավ. 1-ը` վերջապես………. տեսնես ովքեր են կազմակերպել, շուտ զանգեմ` տեսնեմ ինչ է պետք, 2-ը` էլի բախտս չբերեց… (քնած էի մնացել ու դասի չհասցրեցի. դե մինչեւ լույս կոմպի առաջ նստելու արդյունքը):

Առհասարակ իմ ասած ”երկրորդ զգացողությունից”` տարօրինակ կորստի, վերջերս հաճախ եմ ունենում: Անցած անգամ էլ կարեւոր ժամանակ “տեղում չէի”: Դասախոսներից մեկը վիրավորել էր կուրսին, թե “սաղ կուրսդ անգրագետ եք, մենակ մի երկուսն են բացառություն” ու ավելի ճոխ բաներ:  

Դե քանի որ ամբողջ կուրսը գերադասել էր իրեն այդ երկու գրագետը տեսնել, ոչ մեկը չէր “արտահայտվել”, պարզից պարզը գոնե` կուրսով մի մարդու նման դուրս գալը լսարանից, չէին արել:

Ու ասում եմ, չէ որ բախտ չունեմ: Հենց այդ օրն էլ, թարսի պես, դասի չէի նստել:
Հաջորդ անգամ էս մարդու դասախոսությանը նստեցի ու լավ չեմ արել, խոստովանում եմ, մի երկու անգամ թեթեւ պրովոկացիայի պահեր ստեղծեցի, բայց չգիտեմ տրամադրությունն էր բարձր, թե ինչ, ոչ մի անպատեհ բան թույլ չտվեց:

Բայց ասեմ, երեխեքը մինչեւ հոգու խորքը վիրավորված էին եւ ի վերջո որոշեցին դիմում գրել, որ տվյալ դասախոսի դասախոսությունները չեն ցանկանում լսել “այսինչ” պատճառով: Դիմումն էլ ես հավաքեցի, 56 հոգով տակը ստորագրեցինք: Ու ամեն ինչ պատաստ, սպասում էր ուրբաթ օրվան: Ես էլ ճանապարհին պատմում էին սեմինարի մեկնող երեխեքին, թե ինչ կայֆ ա, երբ փոքրիկ հաղթանակ ես տանում, թույլ չես տալիս “բեսպրիդել” լինի (մի շաբաթով մեկնում էի Հայաստանից դուրս սեմինարի): Բայց վերջը ամենալավն էր…

Հետո պարզվեց, այդ ուրբաթ կուրսի կեսը դասի չէր եկել, կարծելով, որ մի ժամի համար չարժի գալ: Մյուս կեսն էլ կարծել է, թե չեկողները փախել են պատասխանատվությունից` դասի չգալով, դիմումը չեն հանձնել ու գնացել,  դասի են նստել, մյուսներն էլ բացկա են ստացել:

Հիմա կասեք տաղտուկ պատմություն է, հա ինչ, ուզում են դասախոսին հանել… Իրականում ուսանողությունը փոքրիկ հաղթանակ չի կարողանում տանի` մի միասնական բան անելով: Շատ բան պետք չի իրար “մեղմ ասած” ծախելու համար…

Լավ, շատ հեռու գնացի… Այն էի ասում, որ բախտս չի բերում ու միշտ կարեւոր պահերին ես ներկա չեմ լինում…

Ի վերջո, կարդացի նյութը: Դասադուլ են անում, որովհետեւ բանասիրականի մասնաշենքում ջեռուցում չկա ու ցուրտ է: Ղեկավարությունը խոսք է տվել, որ վաղը տաք կլինի!!! (ափոսոս այս նշանից հայերեն չկա)

Նոխորդ օրը համալսարանում ասացի, գիտեք, այսօր Սարգիս Տխրունիի Նարեկին են ծեծել նախորդ օրը թռուցիկներ բաժանելու համար, այսինքն քաղաքական ենթատեքստի պատճառով… Հետաքրքրվեցին, թե դա են ուսխորհուրդի Նարեկն է, որ թատրոնի անվճար տոմսեր ա բերում: Ասացի որ չէ: “Տաք պահի, կանցնի”,-կատակեցին:

Responses

Vay, blansh jan vonc em qez haskanum……
Yes el em mi angam “petq exac jamanak bacaka exel”. Jrcaxik ei, isk mer lsarani magnitofony goxacel ein (koxqi lsaranneric prcel ein, mern er mnacel)… Yes ush imaca, teev mek e, voch mi ban chei karox anel… Erexeqy “mi qich boxoqel ein” u moracel… De kursxeki masin el chem xosum. Bayc es tari nor magnitofon pahanjecinq, stacanq.
Kam shat lav u taxandavor usanoxi ein heracrel, aseci boxoqenq, trucikneri tesqy patrastel ei, ed txayi kursecineri u nran &anachoxneri het xosel, bayc piti gnayi Vrastan, het eka arden voch mek vochinch cher uzum anel, boxoqelu jamankn el arden ancel er.
Mek-mek vor uzum es inch-vor banic boxoqel inch-vor chapov kshir unecox mardkanc, asum en ete edqan shat usanoxi ed xndiry anhangstacnum e (cankacac xndir), havqveq - bunt areq, xexdeq xekavarutyany, tox kataren dzer pahanjnery… Bayc de ov kga?! Mi masy kvaxenan, vorovhetev anv&ar en sovorum, ba vor ynknen v&arovi?! Myus masy canotov en ancel, vonc boxoqen irenc lavutyun arac canoti dem?! Mi masy anhaves en, mnacac mi qani hogin tevatap en linum u ban chen anum….. Chgitem dzer mot vonc, bayc mer mot UX-n el shat pasiv e tenc depqerum, amen inch ir vra e vercnum, ardyunqum amen inch mnum e odum, kam maximum txti vra UX naxagahi darakum, qich anc` axbamani mej.
U arden el chem uzum inch-vor bani dem boxoqel, teev ur nayum henc boxoqelu baner en… U absurdn el en e, vor amen or xosum enq ed xndirneric, bayc ban durs chi galis…
Blansh jan, chgitem, arjer esqan erkar grel blog-um, te che… (hayeren tarerov el es comp-ic chem karox). Bayc imaci, vor du miaky ches :) Iskakanic shat antarber a usanoxutyuny u ed galis a kam vaxic (erb voch irenc vra en vstah, voch tikunq unen), kam xist inqnavstahutyunic (erb taq tikunq unen).
Bayc lav kliner, vor gone mi poqr lav aktiv iniciativ xumb stexcver… Tekuz mijBUHakan! “Sksel a”-n shat lavn a, bayc usanoxakan chi, ira harcern aveli hasarakakan-qaxaqakan en.

Leave a response

Your response:

Categories