Posted by: blansh | November 6, 2007

“Խասիաթ” են դարձրել լրատվամիջոց փակելը

ԳԱԼԱ հեռուստաընկերությունում շարունակվում է լարված իրավիճակը: Հարկային պետական ծառայության աշխատակիցներն երեկ փորձել են խոչընդոտել հեռուստաընկերության օպերատորի աշխատանքը` ըստ օպերատորի` ձեռքով փակել են տեսախցիկը, ապա բռնել նրա կոկորդից: Հարկային ծառայության աշխատակիցներին դուր չի եկել օպերատորի ներկայությունն իրենց հերթական ստուգումների ժամանակ, թեեւ նախորդ անգամներին նրանք որեւէ դժգոհություն չեն ունեցել այդ առիթով:

Հիմա արդեն օպերատոր Գրիգոր Շաղոյանը դիմել էր Գյումրիի ոստիկանության քաղաքային բաժին` մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բողոքով:Հարցաքննվելու են գործով բոլոր վկաները, հետո պարզ կլինի` արդյոք քրեական գործ կհարուցվի: Գյումրիի ՙԱսպարեզ՚ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքերով վերջին օրերի բոլոր գործողությունները միտված է ԳԱԼԱ-ի փակելուն: Հիշեցնենք, որ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստանընկերությունում հոկտեմբերի 29-ից սկսել են հարկային ստուգումներ եւ մինչ օրս շարունակվում են: Հիմնական պատճառը համարվում է այն, որ հեռուստաընկերությունը ցույց է տվել Լեւոն Տեր-Պետրասյանի ելույթը: Այժմ հեռուստաընկերությունը շարունակում է աշխատանքը եւ լրատվական ծրագրերում պարբերաբար անդրադառնում հեռուստաընկերություն ներխուժումներին:

Կարդացեք ողջ պատմությունը այստեղ:

Leave a response

Your response:

Categories