Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Հարձակվել են “Առավոտ”-ի լրագրողի վրա

“ԱռավոտԱռավոտ“ թերթի աշխատակիցները այսօր ստիպված են եղել պաշտպանել իրենց գործընկերուհուն` խմբագրություն ներխուժած անձանցից: Այսօր խմբագրություն գալով` լրագրող Ռուզան Մինասյանը հանդիպել է անկոչ հյուրերի, որոնք վիրավորել են նրան, հայհոյել սեռական բնույթի ամենաանպարկեշտ բառերով: Նրանք փորձել էլ հաշվեհարդար տեսնել լրագրողի նկատմամբ՝ դժգոհ լինելով թերթի նախորդ օրվա հրապարակումից:

Հարձակվողները 2002 թվականի հունիսի 24-ին սպանվածների հարազատներն էին եւ իրենց վայրագությունը «բացատրում էին» նրանով, որ «Առավոտը», իրենց կարծիքով, իրավունք չուներ հրապարակել այն սպանությունների համար դատապարտվածի նամակը, որտեղ նա պնդում էր իր անմեղությունը: Քանի որ ջարդարարները չէին հանդարտվում, սեռական հայհոյանքները (նաեւ կանանց շուրթերից) եւ քաշքշուկը շարունակվում էին, թերթի աշխատակիցները դիմել էին Կենտրոնի ոստիկանություն, որի ներկայացուցիչները արձագանքել են ահազանգին եւ հարձակվողներին կարգի հրավիրել:

Հարուցվել է քրեական գործ՝ 164-րդ հոդվածով՝ «մի խումբ անձանց կողմից լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը՝ զուգորդված ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով»: Սակայն հարձակվողները սպառնալիքներով չեն սահմանափակվել եւ վնասվածք են հասցրել Ռուզանին, որի արդյունքում կապտել եւ ուռել է լրագրողի շուրթը:

Բոլոր մանրամասները կարդացեք այստեղ:

Photo via Aravot

October 11, 2007 - Posted by blansh | Aravot, Առավոտ, Երբ հայ լրագրող ես, լրագրող, ծեծկռտուք | , | No Comments Yet

No comments yet.

Leave a comment