Posted by: blansh | September 15, 2007

Ծեծի են ենթարկել լրագրողի

Այսօր, ժամը 19-ի սահմաններում փողոցում, մահակներով զինված մի քանի հոգի հարձակվել են ՙԻսկական Իրավունք՚ թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի վրա եւ նրան դաժան ծեծի են ենթարկել: Գալաջյանը հիմա պահին հիվանդանոցում ստանում է առաջին բուժօգնություն: Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ` պարզելու դեպքի հանգամանքները:

Նշենք, որ սա արդեն Հովհաննես Գալաջյանի վրա հարձակվելու երկրոդ դեպքն է: Առաջիը տեղի էր ունեցել 2006թ-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան: Դեպքից անմիջապես հետո Հ.Գալաջյանը դիմել էր Երևան քաղաքի Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Հետո սեպտեմբերի 6¬ին կատարված բռնության փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր.-ի 118-րդ (ծեծը) հոդվածի հատկանիշներով:

Հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում սովորական են լրագրողի նկատմամբ ահաբեկումներն ու սպառնալիքները, որոնք խոչընդոտում են հանրությանը տեղեկացնելու գործընթացները,  եւ բնական է, սա էլ իր հերթին նպաստում է խոսքի ազատության սահմանափակմանը: Ցավալին այն է, որ Գալաջյանի եւ մյուս բոլոր միջադեպերի պարագայում ակնհայտ փորձում են խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը, բայց փորձը ցույց է տալիս, որ մեղավորները երբեք չեն պատժվում համապատասխան հոդվածով (164-րդ):

Responses

Barevner Blanshik jaaaaan, vonc es, lav bloga, nor achqs ynkav, sirum em tematik bloger, lav es mtacel, apres, bayc es blogd ogtakar kliner jahel lragroxnerin hatkapes, iranc shrjanum reklami.

Ճիշտ ա Գալաջյանը լրագրող ա եւ վատ ա լրագրող ծեծելը, բայց էս դեպքը կապված չէր լրագրության հետ ու իրենց կեղտերնից էր կախված: բայց էլի եմ ասում դատապարտելիա արարք ա, անպատժելիություն ա ստեղծում դաշտում:

Leave a response

Your response:

Categories