Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

“Փախեք, լրագրողներն եկան”

90-ականներին, երբ գնում էինք Սեւան հանգստանալու, լողացողներին վախեցնելու ամենադյուրին միջոցը “վադալազը” գոռալն էր. անմիջապես բոլորը դուրս էին փախնում ջրից: Փաստորեն, ջրասուզորդը, որ լողացողներին պիտի փրկեր, հակառակ ֆունկցիայի հետ էր ասոցացվում: “Սարսափելի վադալազի” կերպարը եկել էր այդ ժամանակներում պտտվող լուրերից, թե ջրասուզորդները մարդկանց ոտքերի տակից քաշում, խեզդում են, հետո դիակը հանելու համար մեծ գումար պահանջում…

Վերջերս, երբ մարդիկ հավաքված ինչ-որ բան են քննարկում, հասարակական ակցիա է կամ ինչ-որ միջոցառում,հավաքվածներին ցրելու լավագույն միջոցը “ժուռնալիստները” գոռալն է…
Թե ինչ պատմության հետ է կապված լրագրողի անվան սարսափ նախապատմությունը, (մարդ, ով կատարում է “հասարակության շան” դերը), գիտնականները դեռ չեն հայտնաբերել… Ինչ է` մեդիագրագիտության խնդիր ունի հասարակությունը, լավ չի ըմբռնում ԶԼՄ-ների ու լրագրողի դերը, “զահլա չունի” իր իրավունքների համար պայքարելու, թե իրոք մի քանի լրագրողներ առիթ են տվել, որ “ջրի տակից քաշող վադալազի” համբավը տարածվի բոլորի վրա:

Երբ պատիվ ես ունենում “կարող ա՞ մեր վրա գրես-մրես” հասարակության շրջանում պոպուլյար արտահայտությունը լսել օրինակ ոստիկանության բարձրագույն պաշտոնյաներից, արդեն զարմանալի չէ: Բայց, երբ հասարակ քաղաքացիներին ես դիմում, ասենք, հարցում անելիս եւ նմանատիպ արտահայտություն ես լսում, ակամա շտապում ես քեզ հայլու մեջ նայել… “ի՞նչ է` ես ագրեսիվ, չար զրպարտողի տեսք ունեմ, թե դիկտոֆոնի շողքի տակ եմ այդպիսին երեւում”

Եվ եթե մենակ դու ես այդպիսի չար լինում, դա դեռ ոչինչ. սեփական անձին վերադաստիարակելը հնարավոր բան է, բայց երբ այս երեւույթից խոսում են շատ լրագրողները, սա արդեն լրջորեն մտածելու տեղիք է տալիս…Ի վերջո, լրագրողները body art-ով չեն զբաղվում եւ չեն պատրաստվում գրել ոչ ոքի վրա, առավել եւս հաստավիզ պաշտոնյաների (ներեղություն, ուրիշ համապատասխան բառ չգտա)…

May 27, 2007 - Posted by blansh | "Հայավարի" ընտրություններ, Այսպես էլ է լինում..., Գրում եմ էլի, Օրեր, լրագրող | , , | 5 Comments

5 Comments »

  1. Բարեւ ԲԼԱՆՇ ջան, ես էլի գտա քո էջերից: ԻՆչի ֆորումում թազա թեմաներ չես դնում?
    Էս գրածդ շատ դուրս եկավ, հումորով էր, բայց լուրջ բան էր ասում, ապրես: Չնայած լրագրությունից բան չեմ հասկանում, բայց պարբերաբար կմտնեմ քե մոտ:
    Ճիշտ են ասում սիրուն մարդիկ սիրուն հոգի ունեն……Դոբռի…

    Comment by Prsho | September 7, 2007 | Reply

  2. Շնորհակալ եմ “սիրուն մարդիկ` սիրուն հոգի”-ի համար… Շոյված եմ անգամ…
    Բայց այն, որ ասում ես` “լրագրությունից բան չեմ հասկանում”, եւս մեկ անգամ հաստատում է, որ մեր հասարակությունը մեդիագրագիտության խնդիր ունի…
    Prsho ջան, բա քո նման հակեր տղան չպիտի իմանա գոնե ԶԼՄ-ների պարզագույն գործառույթները?

    Comment by blansh | September 15, 2007 | Reply

  3. Այ ԲԼԱՆՇ ջան տո խակեր են թողել համը հելեա էլ տենց բաներ չեմ անում; մի օր հարմար առիթ կլնի կպատմեմ խի; ու էսօրվանից սկսում եմ հետաքրքրվել ժուռնալիստիկայով որ քո ասած գրագիտության խնդիրը չունենամ;;; Հա, վոնց ես, ինչ կաչկա համալսարանում???

    Comment by Prsho | September 16, 2007 | Reply

  4. Լավ եմ Prsho ջան, համալսարանում էլ է ամեն ինչ լավ, ուղղակի ուզում էի ասել. ախր մենք ծանոթ չենք չէ?

    Comment by blansh | September 22, 2007 | Reply

  5. Դրա համար պետք ա էդ սխալը ուղղենք, ես քեզ ճանաճում եմ հլը media.am-ի ֆորումից, որ ընդեղ մոդերատր ես, ասեմ լուրջ կարգին քննարկումներ էիր անում, դուրս գալիս էր, հետո մի օր էն ուսանողական բաժնում նկարդ տեսա ու մտածեցի, որ վերջն ես, երկու երներկ մի տեղ: Ես ձեզ մոտ համալսարանում հաճախ եմ լինում ու քեզ հնարավոր չի չճանաչել, բոյով, բուսաթով: Անկեխծ ասեմ, քո բոլոր սայթերում կգրեմ>>>>>>>>

    Comment by prsho | September 25, 2007 | Reply


Leave a comment