Հայաստանում արդեն գործում է ՚սեքսշոփՙ-ի ինստիտուտը, եւ Երեւանում բացված ՚սեքսշոփՙ-ը մասամբ, բայց ծառայում է իր նպատակինՙ.այսպես է կարծում Երեւանում գործող միակ ՚սեքսշոփՙ-ի տնօրեն Պետրոս Մովսիսյանը: Ըստ նրա` սկզբնական շրջանում, երբ խանութը նոր բացվեց, տարբեր քննադատական արձագանքներ եղան կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կողմից, ՚սակայն հիմա փոխվել է վերաբերմունքը, առանց ամաչելու են խանութ մտնումՙ:
Սկզբում ՚սեքսշոփըՙ թանգարան պես էր, մարդիկ գալիս էին, նայում, հեռանում: Ու հիմնականում տղամարդկանց հոսքն էր շատ, սակայն հիմա կանայք էլ են մեր ակտիվ գնորդներըՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ հարցազրույցում հայտնեց խանութի տնօրենը: Նշենք, որ ՚սեքսշոփՙ արգելված է մինչեւ 18 տարեկանների մուտքը եւ համապատասխան ցուցանակ է փակված խանութի դռան վրա:
Խանութում շարժը ահավոր մեծ է ու օրվա մեջ մի քանի անգամ ստիպված ենք լինում պայքարել դեռահասների բանակի դեմ, ովքեր ուզում են խանութ ներխուժելՙ,-պատմեց խանութի տնօրեն Պետրոս Մովսիսյանը:Իսկ խանութի տեսականին սկսվում է 300 դրամ արժողությամբ զանազան աքսեսուարներից մինչեւ ամենաթանկ` 600 դոլլար արժողությամբ փչովի տիկնիկը:
՚Յուրաքանչյուր գնորդի հետ անհատական վերաբերմունք է պետք եւ փորձում եմ ստեղծել այն մթնոլորտը, որ իրենք առանց կոմպլեքսավորվելու բացատրեն, թե ինչ է իրենց անհրաժեշտՙ,- ՚Ա1+ՙ-ին հայտնեց ՚սեքսշոփիՙ-ի վաճառողուհի Աննան:Նա նաեւ պատմեց, որ հաճախորդները հիմնականում 25-ից 60 տարեկանն են, չնայած 80- ամյա մի պապիկ իրենց մշտական հաճախորդներից է:
Եկամտաբեր բիզնես համարել չեմ կարող մեր խանութը, գումար չենք աշխատում: Թեեւ երկար է տեւում, բայց համարում եմ, որ կայացման փուլում ենքՙ,-ասաց խանութի տնօրենը:Ի դեպ, Երեւանում առաջին ՚սեքսշոփըՙ բացվել է 1994թ-ին եւ գործել է 1 ամիս: ՚Սեքսշոփՙ բացելու երկրորդ փորձը 1998-ին է եղել եւ գործել է 2 շաբաթ: Երեւանում ներկայումս գործող ՚սեքսշոփըՙ բացվել է 2005թ-ի հոկտեմբերին:
Շուշան Հարությունյան
isk xanut@ heraxosahamar uni?
Hi
I’m Korosh from Persia.
It my pleasure if you send me about this sex shop address and more information.
Best regards.
mn5076@yahoo.com