Metsacir, Shushan jan.
Ես իմ մասին
Նախ բարեւ… Հետո… ես լավ եմ, դուք ինչպես եք?
Վերջերս ընկերներիցս մեկը, որ բլոգս մեկ-մեկ մտնում է, ասաց, որ ճիշտ կլինի իմ գրած նյութերից մի երկու բան դնեմ ներկայանամ “մի քիչ”: Ես էլ “ականջիս օղ”արեցի ասածը:
Ուրեմն այսպես: Ես Շուշան Հարությունյանն եմ, համարյա բոլոր տեղերում blansh-ը կամ blansh.arm-ը (չգիտեմ` որոշ տեղերում ինձնից առաջ ով է վերցրել այդ նիկը, բայց շատ “ջղայնացած եմ”, որ իմանաք ով է, կփոխանցեք, լավ? Ասեք` անհիշելի ժամանակներից, այսինքն այն ժամանակից, երբ այս մարդը առաջին անգամ մուտք գործեց internet, այդ նիկը վերցրեց ու 90-ականներին, երբ “վարիանտ” կար սեփականաշնորհեց: Այնպես որ, վերադարձրեք մեր հողերը
:
Մասնագիտությամբ լրագրող եմ ու չեմ բողոքում… Բողքում եմ միայն, որ մեր հասարակությունում լրագրությունը մեղմ ասած ինքնագրաքննության ու “ասուլիսային” մակարդակում է: Ու ընդնարապես հասարակությունը մեդիագրագիտության խնդիր ունի:
Շարունակեմ, երկրորդ մասնագիտությամբ թատերագետ ու կինոգետ եմ կամ նման մի բան
Կարգավիճակով` ուսանող (ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ բակալավիրատ դեռ եւ Հայաստանի ժողարվեստների համալսարանի թատերագիտություն, կինոգիտություն բաժին):
Իսկ ընդհանրապես “ժառանգական” հայրենասեր եմ ու ՀՀ քաղաքացի: Ու միշտ չէ, որ տափակաբանում եմ այսպես:
Ե.Գ.-ի պես մի բան: Գոյության առաջին օրվանից վարում եմ “Ա1+”-ի բլոգը http://a1plus.blogsome.com/, գրում եմ նաեւ այս բլոգերում`http://caucasusnow.com/archives/author/blansh
http://jourfac.wordpress.com/,
http://blansh-arm.livejournal.com/547.html:
Անկեղծորեն ձեր Բլանշ
Responses
By: Arthur on January 30, 2008
at 3:36 pm
lav blog e, abres, A1 blogn al lav e, manavant mardi 1 en hedo shad bedk yeghav, miyayn te aveli shud yete update enes nor nyuterov ays bloge lav gella, hajoghutyun
Vartan
By: Vartan on March 23, 2008
at 5:30 am