Շաշ–մաշ. «Արդար ա, գնեք ու շահեք»:Ճ
Նախ ինձ մի հարցրեք “ոնց եմ” ու նման բաներ… Հետո, ընթացիկ խոհերի համատեքստում, պնդում եմ՝ խասիաթի ուժով լավ բաներ գրելը լավ ա ամեն դեպքում ու ժանրային լավը լավից լավա։Ճ Լրագրողական ժանրից… Երեկ վերջնականապես հաստատեցի ու համաձայնվեցինք… Կարճ ասած՝ շուտով կկարդաք էլի, հարավկովասյան թղթակիցն եմ եվրոպական կայֆերով ու տեղանքով պարբերականի, ռեյտինգն էլ հազար։Ճ
Հա, մի երկու օր առաջ Բրիտանական խորհրդի ու ԵԱՀԿ–ի համատեղ «Նա/Նե»–ի մրցանակաբաշխությանն էի… Մրցանակ ստացա այս բլոգ”պոստ”–ի համար։ Մրցանակների, պատվոգրերի, սերտիֆիկատների ու «օժիտային» այլ ատրիբուտների մեջ «տապչիկներն» էլ ավելացան, մնաց խալաթը։Ճ
Ի դեպ, լավ էր կազմակերպված, էնքան լավ, որ նոմինացիաների ընթերցման ժամանակ սիրտս իր էն անհանգիստ “դփ–դփ”–ոցներից արեց մի երկու անգամ։ Հետո միջանցքային ողջույնների ու շնորհավորանքների ժամանակ “Ա1″–ից մի նորելուկ ժպտերես աղջիկ մոտեցավ, մի քանի հարցեր տալու, ձայնագրելու՝ մասնավորապես՝ «արդա՞ր էր ժյուրին»… Հե՜յ գիտի “Ա1″–ում աշխատանքային տարիներս… Տեսնես հիմա ով է իմ սեղանի մոտ նստում… Հա, ժպտերես աղջկանից… Տնաշե՜ն։Ճ Երևի պիտի ասեյի. «ժողովու՜րդ, արդա՜ր է, գնել եմ, շահել եմ։ Շուկայից տուն էի գնում, մի 6000 դրամի առա, վերջինը ջնջելուց աչքերիս չհավատացի, գոռացի, ճվացի, ուշքս գնաց… Արդա՜ր է, ժողովու՜րդ, դուք էլ գնեք ու կշահեք “ընտանյական” լոտոյով… /ցուցում. կարդալ համապատասխան էքսպրեսիայով/ Read more »
Հակառոմանտիկ -23˚ սպասումի
Մեր հեռավորությունը երկար “սիրտ թափելու” ճանապարհ ու բարձրությունը 1428 մետր, որ չգիտես դու ես ամպերի մեջ, թե ամպերը քո մեջ… Տարածաշրջանային չաչայի խմոցիին բրիտանացի միջնորդների դեմոկրատական կենացների ֆոնին թաքուն քեզ եմ թախծում ու իրոք չգիտեմ` ես եմ ամպերի մեջ, թե ամպերը իմ մեջ…
Անտուն թափառական շներին նկարելով, հայ-ադրբեջանա-վրացական ջահելական “տուսովկին” “վինդ ով չենջիս” լսելով, անվերջ քեզ կարոտելով, կարոտելով, հետո հյուրանոցի ընդունարանի անթրաշ տյոտյայի “ինադու” սենյակում փակվելով ու շաշ-մաշ նկարելով, նկարելով, նկարելով, որ չգիտես ամպերն ա քո մեջ, թե դու ամպերի…
Ու վերջում բոլոր պատումներից անդին քո պատումի հերոսը, քո տեսլականը` քո քննարկման “պանել”-ում, քո շեֆի հեռախոսազանգը, քո լափթոփի “զարյադկան”, քո պայուսակի “տիկ-տակը”, “քոֆի բրիքի” պեչենին… Էսօր շուտ եմ քնում… Հավես չկա սպասումի… Ապերից պրծում չկա… Ձկան աչք ա ամպերը, միշտ զբաղված ամենայն “ֆիսկալ”-ությամբ, համ էլ “ան”սիրտ…
Ջերմաստիճանը դրսում -23˚, իմ ջերմաստիճանը քո ամպերի հանդեպ` երկար անձրևային հինգշաբթի ու կարոտած սմս -23˚-ին սպասումի…
2009 – բլոգային տարվա ամփոփում
Հայկական բովանդակության համացանցում բլոգների ակտիվության առաջին շրջանը ընդունված է համարել 2007թ խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջանը, երբ քաղաքական ուժերը թափանցեցին համացանց՝ լուրջ մրցակցություն ծավալելով համացանցային «գործիքների», այդ թվում նաև բլոգների միջոցով։ Ապա 2008թ մարտի 1–ից հետո հայտարարված արտակարգ դրությունից հետո ինֆորմացիոն վակուումը հաղթահարելու եկան հիմնականում բլոգներն ու սոցիալական ցանցերը։
Սակայն եթե ընդհանուր չափանիշներով գնահատելիս լինենք 2009–ը ամենաիսկական բլոգային տարի էր, որը նշանավորվեց ինչպես հայկական թեմատիկ ու որակային բլոգների թվաքանակի աճով, այնպես էլ բլոգներին ու սոցիալական ցանցերին վերաբերող տարբեր իրադարձություններով ու միջոցառումներով։
«Բլոգային» միջոցառումներ
2009–ի ապրիլին համացայցային էնտուզիաստների ուժերով կազմակերպված «ԲարՔեմփ Երևան 2009» իրական կյանքում հանդիպելու հնարավորություն ընձեռեց ավելի քան 400 բլոգերների, լրագրողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների։ Մինչ այդ բլոգների մասին լրատվամիջոցներում տպվող սակավ հրապարակումների շրջանին հաջորդելու եկավ ակտիվ անդրադարձի շրջանը, ընդ որում նաև ռադիո և հեռուստանյութերի տեսքով։
Ապա հայկական բովանդակության ինտերնետը նաև ակադեմիական բովանդակությամբ լցնելու և տարբեր ոլորտի մասնագետներին «նորաձև» համարվող բլոգինգի դաշտ բերելու նպատակով նախաձեռնվեցին «Ակադեմիական եւ Պրոֆեսիոնալ Բլոգինգի Ամառային Դասընթացներ»–ի 6 անուն դասընթացները, Արդյունքը thearmenia.com համահեղինակային ֆորմատի բլոգը եղավ։ Read more »
Ծայրագույն “զոռով” աշուն… Հիշատակումախառը…
Այս տարվա վերջին աշնան վերջին ամսվա վերջին օրը կամ էլ առաջին ու վերջինը կամ էլ պարզապես որոշեցի գրել, իմ սիրելի` ըստ “վորդպրեսի” վիճակագրության 120-150 ընթերցող: Կար ժամանակ 30-40 էի գրում ու կար ժամանակ էնպես մեկուսի, բան էլ չէի գրում ու դե ժամանակ կար գրում էի… Ու որովհետև էս ամիս շատ բան պիտի գրեի ու որովհետև ես էդպես “բեջուռա” երեխա դուրս եկա ու, ի դեպ, նկարում Գարիկն է` “Բարև մահ ջան”-ի ժամանակ ու մի տաղանդավոր “համադրողի”/կուրատոր/ ու պարզապես լավ ընկերոջ, ով, ի դեպ, լրագրողների “հերն անիծած ունի” ու ծայրագույն անտաղանդ մասնագիտություն է համարում, խոսքի մեջ ասացի, որ Վահիկ, լուրջ կգրեմ “Մեկ քառակուսի մետր” ՆՓԱԿ-ի թատերական փառատոնի մասին ու “թռա” իմ խառը գործերով, բայց Գարիկը իրոք “խորն է” ու ասելիք ունի ու բացի այդ հրաշալի մարդ է ու առհասարակ ՆՓԱԿ-ական “կրուգ”-երում մի տեսակ հատուկ կարծես թե, զիլ մարդիկ են հավաքված ու էսպես շունչս կտրելով էս նախադասություն-պարբերությունն ավարտեմ կամ էլ շարունակեմ, բայց չէ, արի ավարտեմ… Խառը ամիս էր…
Ըստ facebook-ի Networked Blogs “ափլիքեյշն”-ի` էս պահի դրությամբ 225 “հետևորդ” ունեմ ու բլոգային նորություններից իրենց տեղեկացնեմ, որ վերջապես գործում է “7or BLOG“-ի նոր, տեխնիկապես վերազինված, “ֆիչրդ կոնտետն” ու նման թիթիզություններով լեցուն բլոգը: Դե Հայաստանի ամենազիլ “վորդպրեսագետի” մատն ա խառը, այլ կերպ չէր լինի, չէ
Ու հա, բլոգերի մասով, էս ամիս բլոգերների ակումբի հավաք կար, ինձ, որպես ազգիս “կարկառուն” բլոգեր, “ինտերվյոուեցին” հերթական շաբաթը մեկ… Թե ասա տպագիր սովետականոտ թերթում ի՜նչ ինտերնետ-տեխնոլգիաներ, ի՜նչ Բլանշ… Read more »
Շաշ-մաշ… Ու ամեն ինչ լավ կլինի…
Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜… օրե՜ր են էլի՜… Օրեր հաղթած, օրեր դավաճանած, օրեր սիրահարվել ես, օրեր հիասթափվել ես, օրեր թաքուն լացել ես, օրեր մեծ ամբիոնից զեկույց ես կարդացել, օրեր Եվրոպայի սրտում գիշերվա ժամը 4-ին գլոբալիզացիայի «հերն էս անիծել» ու ոստիկանությունը նկատողություն է արել, որ հասարական կարգը չխանգարես, օրեր “ռիսրչ” ես գրում, օրեր դասախոսում ես թրեյնինգին, օրեր ԵԱՀԿ կազմակերպած «իվենթ»-ին «գեսթ սփիկեր» ես ու մեքենան ֆրակով վարորդ ա քշում, օրեր Ուլիխանյան քլաբ, օրեր ստատիկ` Արթբրիջ… Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜…. Օրե՜ր են էլի՜…
Օրեր` էն որ ընկերներդ են գալիս Երևան ու Տեխասում «տժժացնում» եք… Օրեր` էն որ 7օր-ի բլոգին ես նստած ու գիշերանա «փոսթ» ես անում… Օրեր, էն որ մի աղջիկ զանգում է, թե գլամուր ամսագրից եմ, հարցազրույց է ուզում քեզանից, ու դու հազար ու մի պատճառ ես ասում «ցրվելու» ու իրենք շեֆությանդ են համոզում ու շեֆությունդ քեզ… ու վերջում պարզվում է` լավ էլ աղջիկ էր… Օրեր` էն որ գործի տեղը «քյասիբի զավտրիկ»` փող եք «գցվում» ու սուպերմարկետից «ուտվում» ա ինչ պատահի… Օրեր` էն որ «թասիբով զակոննի պերերիվ»` օն-լայն մենյու, կուրիեր, չինական վ օֆիս… Օրեր` էն որ Շուբերտ ես լսում ու Օսմո Վիոնի, Արթյուր Ռեմբոյի սիմվոլիստական կայֆեր կարդում մինչև լույս… Օրեր, էն որ լուսացնում ես Հախվերդյան ու Մեսչյան քնում գիշերը… Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜…. Օրե՜ր են էլի՜.…
Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜… օրե՜ր են էլի՜… Օրեր հարբարծ տաքսու վարորդ, օրեր ոտքով Թումանյան, օրեր մարզերում PR դասեր, օրեր աղջիկներով Ծաղկաձոր, օրեր Աբոն ներվայնացած ա, օրեր Լինայինը դե Ղարաբաղի հարցն ա, օրերը օրերի պես են, օրեր Օֆան «օրեր» ա իմից ու «ռուկի վերխ»-ի «վիզ» ֆանատ, օրեր գլամուր “տղեքի” պորտը տեղն եմ, օրեր ադմինիստրատիվ մասի պորտը տեղն եմ դնում, օրեր ոչ մի բան ոչ մի տեղ չեմ դնում, օրեր տնական աղջիկ` խմորեղեն թխել, դաշնամուր նվագել հյուրերի համար, օրեր գնումներ Ավոբյանի խանութներով վերից վար ու մինչև քարտի վերջին կոպեկ, օրեր փող չկա, օրեր` էս աշխատավարձը ե՞րբ են տալու, օրեր քնարական շեղումներով շաշ-մաշ ոտանավոր եմ գրում, օրերը նյութեր ու հարցազրույց, օրեր` աշխատավարձից դեռ ձեն-ձուն չկա՞… Read more »
Տրիվիալ խոհեր “պոռնոառաքինության” մասին
Ներքաղաքական պոռնոն ռեյտինգ խփեց դե մի հազար… Սարերի քամին “պլանտացիաների” “կայֆարիկ” օդը Երևան քշեց, ու կենտրոնի կառավարական “օբեկտ”-ները հայկական դիվանագիտություն առան հելան “թեսթ դրայվի”… /Սիրելի իմ ընթերցող, այսինքն ակադեմիական ոճով չգրեմ, եթե կարդում ես բլոգս, ուրեմն մերոնք ես էլի, իսկ մերոնք գիտեն, որ սիրողական մակարդակի էժանագին քաղաքականությունը, իսկ քաղաքականությունը Հայաստանում հիմնականում այդպիսին է, պարզագույն ընկալմամբ պոռնո է… Պայմամավորվենք, լա՞վ: Ասեմ “պոռնո”, կհասկանաք չէ՞, ինչ նկատի ունեմ…/
Սկսենք սկզբից… Վերջին շրջանում երազներս բացառապես քաղաքական բնույթի են /հիշում եք, չէ՞/: Չէ՛, արդար լինելու համար պիտի նշեմ, որ քաղաքականությունը, այսինքն պոռնոն/կամաց-կամաց եմ անցումն անում էլի
/ իմ կյանքում վերջին 4 տարիներին զբաղեցնում է աշխատանքային օրվա 80 տոկոսից ավելին, պլյուս սրճարանային “արթբրիջական” խոսակցություններ, թերյնինգներիս քաղաքական հարցերի անխուսափելիություն, գրազներ, թերթակարդություն ու քննարկում տանեցիների հետ… Այսինքն լինել լրագրող Հայաստանում, նշանակում է հետևել և որ ամենից տրիվիալն է, լուսաբանել պոռնո աստղերի հանրային ակտիվությունը և վերջին պոռնագրաֆիկ զարգացումներով լուսավորել “ալամ” աշխարհ /քանի որ “նատուռի” հայ ենք ու մեր քթից էն կողմ աշխարհ չկա, ուրեմն “ալամ” Հայաստան/… Համարյա “միսիայի” պես ա հնչում… Մեղա՜…
Հա, պոռնոգրաֆիկ ներքաղաքական երազներից… Էս “տեսությունը” մեկ էլ ընտրությունների ժամանակ կամ ավանդական տուր ու դմբոցներին ա գալիս… էս շաշ գլխովս դե հազար ու մի պոռնո անցավ… Մարտի 1-ից հետո տատս արդեն համոզում էր, որ “մոմ թափել” տան գլխիս /ազգային ազատագրական կայֆեր են, եթե չգիտեք/… Ուրիշ ա պոռնոն նայել էկրանից, ուրիշ ա գործողության ժամանակ կամ երբ, ասենք, լուսադեմին պրադյուսերը զանգում ա, թե տեխնիկա, բեջ-մեջ վերցրու, մեքենան մոտենում ա… Պոռնոն գազագե՜լ ա, տալիս ջարդում ա աջ ու ձախ…
Չէ՛, ռեալիստ լինենք, պոռնոն պոռնո ա օդում, ջրում և ցամաքում…Առաքինություն պոռնոյից պահանջել անլուրջ ա… Պոռնոն կարող ա ոտքը վերցնի գլխին դնի… Պոռնոն կարող ա իրեն թույլ տալ վայրի սիրախաղ երեկ սադոմազոյի մեջ մեղադրվող դավաճանի հետ… Կլինի մի օր տոլերանտ պոռնո` ալ-յա ԵԽԽՎ դիմաց ստանձնած պարտավորություններ… Կլինի մի օր հետսովետական պոռնո` ԱՊՀ կամ հավաքական անվտանգության ընդհուպ մինչև տաջիկ-ուզբեկական կամ ռսի ոտը պաչած չեչենական կայֆերից անդին /ռուսը պոռնոյում ակտիվն ա, պիտի ցույց տա, չէ՞ տարածաշրջանում “մեյն պլեյերն” ով ա ու ում պոռնո հեռանկարներն են անցնելու/… Կլինի մի օր էկզոտիկ պոռնո` ալ-յա մեր վրայից արևելքի հոտն անցել ա ու մենք մեղմ եվրոպական սիրախաղին ենք կոմնակից… Read more »
Քաղաքային գլամուր. «քաշի թող էթա ազգային–ազատագրական մուղա՜մը»…
Հենց էդպես էլ լինում ա, չէ՞… Տարիքով տյոտյայա՝ մեծ կրծքերով, տոպրակները ձեռքին, անունը Արուս, փողոցում «զեբրային» զուգահեռ, հենց կարմիր լույսի տակ ու երթուղայինի նյարդային վարորդի ձեռքի նյարդային շարժումը… Կամ իրենց «քուչում» մաքուրով իր ճիշտը դրած, հետևի մասից երկար մազերով ու «չոլկայով»/”ճակատային մազափունջ” հայերեն/ էսպես գունավոր հագուստով ու քամահրական հետաքրքրվածությամբ յուրաքանչյուր անցնող աղջկա հետույքից անդին… մինչև բջիջային հանգույցները… Եթե ուզում ես իմանալ, Երևանը ջազոտ քաղաքա՝ «ստոպի» ու «դըքլաբի» ծխած ռոքախառը, բայց ջազ… ծխացրած ռո՞ք… /ռոքը բողոքականությունա՞/ աչքերս ծակեցին ծխից… Երևանի ջահելությունը «սիգարետ» ա ծխում քլաբում ու ինքնահաստատվում… Երևանի պիժոնները սիգար են ծխում Մալխասում ու ինքնահաստատվում… Կառավարությունը շահող կտրոն ա տալիս ու ինքնահաստատվում… Ռադիո ջազ՝ քաղաքը ինքնահաստատվում ա…
Հանգիստ թվիթե՞մ, թե՞ անհանգիստ… Ու Մեր օֆիսում “տառականներ” են հայտնվել… Ու անձրևների, թե բեղմնավորման “սեզոնի” կապակցությամբ ակտիվացել են… Էսօր իրենք “պլինդուսի”/հայերեն՝ շրիշակ/ տակ քեֆ են անում…Ու մեքենաներ են անցնում, մեջը Սիրուշոն ա ձմփ–ձմփացնում… Դուռը փակե՛ք, մարդ կենտրոնանա էլի՜…
Հա, ինչ էի ասում… Աբովյանով խրած իջնում ես… Քանի որ Երևանը գլամուր դեմոգրաֆիա ունի… Երևանի կենտրոնի բոլոր «օբեկտ»–ները գլամուր են… Երևանը Բանգլադեշում գլամուր «մաքուր թուրքական» ապրանք ա ծախում… Ուզում ես, խորացի ու «ջոկի» ի՜նչ գլամուրա… Անգամ անունով գլամուր սրճարան կա, որտեղ գլամուր պատգամավորների գլամուր լակոտները աղջիկ են «ամրացնում» /”կպցնում” հայերեն/… Մի էդպիսի «գլամուր» էր ինձ ամրացնել փորձեց ու ես ամենայն գլամուրությամբ, ազգային–ազատագրականով բացատրեցի իրեն, որ տրոմվային հայերեն էլեկտրապոզասայլակ են ասում…Երևանը գոռոզ գլամուր ա… Լաքշրի՜…
Աղչի՛, տունը մնացի՜ր, սենց 21 տարեկան, ջահե՜լ–ջիվա՜ն ազգիս նահատակ դառար /հեռախոսային լուրերից. մեր դասարանի Սյուզին պսակվելա/… @Ուրեմն նստենք լափթոփին, սպասենք կինոյի տղուն :Ճ /ալ-յա թրդիշնլ հեփի էնդ/… Մեկա կինոյի վերջում տղեն չի մեռնում… Ճղճիմ ա՞… Մարդիկ կուշտ ուտում են ու գխտում են, հաստաոռ կանայք բամբասում են, տելեվիզորով դեռ չի սկսվել կինոն… Շուշ, թվիթերը փակի… Read more »
Համ էլ փոքր էի… Համ էլ լավ եմ արել :)
Համ էլ ես փոքր ժամանակ փոքր էի ու 5-րդ մասիվի կամուրջից ներքև էի թքում… Համ էլ ես փոքր ժամանակ “յուբկա բարձրացնոցի” ու “շալվար իջացնոցի” էի խաղում… Համ էլ ես փոքր ժամանակ երազում էի հավաքարար դառնալ, մաքրել ամբողջ աշխարհը, ու “ցրում” էի տան ավելները… Համ էլ ես փոքր ժամանակ քարերով լարում էի կողքի շենքի տղաներին ու Սեթոյի “բախչայից” “մալինա” գողանում… Համ էլ ես փոքր ժամանակ ուզում էի մեր բակում շուն ունենայինք, իսկ մեր ներքևի հարևան Ջուլիկ տյոտյան միշտ քշում էր բոլոր շներին ու մի օր, երբ ինքը իր հողաթափերը թողել էր տան դռան շեմին, ես ու Մարջիկը “սավոկով” շան քաք բերեցինք ու դրեցինք իր հողաթափերին…
Համ էլ ես փոքր ժամանակ “իմպրտնի” խաղալիքների ունեի, իջացնում էի բակ` “տուն-տունիկ” խաղալու ու բակի երեխեքը “վրիցս թռցնում էին” դրանք… Համ էլ ես փոքր ժամանակ միշտ գտնում էի տատիի պահած շոկոլադները ու իջեցնում բակի երեխեքին… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ տանը մենակ էի մնում, գետնին էի գցում մահճակալների “մատրասները” ու երեխեքի հետ վրան թռվռում էինք, իսկ մի օր մեր ներքևի հարևան Ջուլիկ տյոտյայենց “խռուստալի լուստրայի” հատիկներից ընկել կոտրվել էին մեր թռվռոցից ու հետո մաման թանգ-թանգ առավ տվեց, որ վրաներս կռիվ չգա…
Համ էլ ես փոքր ժամանակ շատ էի սիրում պապիի սենյակը ու երբ ինքը գրում էր կամ նկարում, ես միշտ մատներս յուղաներկի մեջ էի խոթում ու տպիչ մեքենայի “վինտերը” թուլացնում… Համ էլ ես փոքր ժամանակ անընդհատ փող էի ուզում մամայից ու երբ ինքը ջղայնանում էր, թե հո փող չեմ տպում, ասում էի` բա պապին էն ի՞նչ ա անում… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ պապին էլ չկար, բայց ես փոքր էի, ուզում էի շուտ մեծանալ ու պապիի անտիպ գործերը հրատարակել… Համ էլ ես փոքր ժամանակ հովհարային անջատումների 90-ականներին էի փոքր ու երբ լույսերը “գնում էին”, թաքնվում էի մահճակալների տակ ու տանեցիքի ոտներից բռնում…
Համ էլ ես փոքր ժամանակ “Գտնված երազն” էի սիրում, մեկ էլ “Իքս ֆայլս”-ը ու էդ ֆիլմից հետո երազում էի տիեզերագնաց դառնալ… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ մի քիչ մեծացա, բայց էլի փոքր էի, “Ֆորեսթ Գամփ” –ը տեսա, նորից սկսեցի երազել աշխարհը մաքրելու մասին ու որոշել էի ավելով վազել ամբողջ աշխարհը… Համ էլ ես փոքր ժամանակ երգչախմբում “հորովել” էի երգում ու դաշնամուրի էի գնում, բայց երբ դաշնամուրի դասատուն մի օր հասկացավ, որ ես իր նվագածի հիշողությամբ եմ երաժշտությունը “հանում”, նոտաներին չեմ էլ նայում, հրաժարվեց նվագել ու էդ օրը երեկոյան ես տանը հայտարարեցի, որ դաշնամուրի էլ չեմ գնում ու իմ կյանքը ես եմ տնօրինում… Read more »
Բան ի դուրսպրծուկ գրքոյ…Աստված PR–շի՜կ ա
Ուզում եմ նամակս սկսել. «Ճի՞շտ է, որ Դուք ճիվաղ եք» տողերով, բայց աչքիս հոլիվուդյան ֆիլմերի գլխատման մարդաշատ սցենարներից է երևում ու էնտեղ՝ ամբոխի մեջ տատուս լացախառը, մամայի ափոսոսանքի, ընկերներիս ու հարազատներիս կարեկցական, չուզող մարդկանց քմծիծաղախառը հայացքները…. Սկսում եմ տատանվել։ «Վու՜յ, անաստվածի մեկն ա՜…Ամա՜ն…»։ Ախր, թարսի պես, մարդը շատ ա սոցիալականի գերի, /քաղնաբանտարկյալ՝ վերջին մոդայով/ախր էդ տարաահաբեկ հայացքների տերերին շատ եմ սիրում է։ Հերն անիծած… Մեղմում եմ ձևակերպումը, չիմացության, ոչ թե միտումնավոր «թարախության» արդյունքում է։ Ուրեմն գրում եմ նամակում. «Ճի՞շտ է, որ Դուք գեղցի եք»։
…Անվերջ հանելուկների քննության տարիքը մոտս մի տեսակ շուտ անցավ, ու երկար ժամանակ է, ինչ չեմ էլ քննում՝ աստված ստեղծե՞ց մարդուն, թե՞ հակառակը։ Ինչ որ է։ Ուղղակի «վեհ» ա, որ աստծու գաղափարը մարդու նման /էստեղ մակդիր պիտի լինի/ բջջային գոյակցության մտքով անցավ։ Բառը մեծատառ գրել, տասանորդ տալ իլյումինակի կաստաների կրոնի բիզնեսին, թաքուն մոմ վառել ու հուսալ նրա բարեհաճությանը, հավատալ, հավատալ, հավատալ ի վերջո։ Աստվա՜ծ… Անտիկից մինչև մոդեռնիզմի հերն անիծած, «չորով» դոգմա գրած պատմության հեղինակներին էլ գիտեին ինչ են անում… Աստված PR–շի՜կ ա… Չէ՛, աստված լոբբի՜ստ ա։ Բայց դե նամակի նպատակը հայտնի ճշմարտությունները ցուցանելը չէ։ Հասկանալ՝ էդ տնաշենի աստվածը ինչո՞ւ էսպես… էսպե՜ս…
Սփյուռքահայ ընկերներիցս մեկը հարցնում է. «Շուշ, Հայաստանում ի՞նչ բիզնես դնեմ»։ Դե երկար չեմ մտածում պատասխանի վրա։ Բնականաբար պատասխանում եմ՝ «քյաբաբանոց» կամ «գրիլանոց» կամ էլ վերջին «վարիանտ» հեռախոսների «կորպուսների» դուքան ու պարտադիր գետնանցումների տակ։ Աստված քյաբա՜բ ա սիրում… Լուրջ չի ընդունում ասածս։ Ես էլ նորից պնդում եմ… Աստված բիզնեսմե՜ն ա… Աստված խառոշի՜ տղա ա… Աստված հա՜յ ա… Մեղա՜… Էսպես սպեցիֆիկ հոտավետ, անցումների տակ բուրող, էսպիսի «նագլի մունթ» դեմքով, էսպիսի դուքանչի մենակ ազգս ա ու ազգս «օնլի»։ «Նո սենս»։ Ուրեմն նամակս էսպես գրեմ. «Ճի՞շտ է, որ Դուք հայ եք»։
…Օգոստոսին դժվար է Երևանում… Հատկապես երբ բոլորը արձակուրդ են վերցնում, իսկ դու նոր աշխատանքի ես տեղափոխվել ու արձակուրդայինի իրավունք դեռ չունես առաջիկա ամիսներին… Աստված արձակու՜րդ ա վերցրել… Ու դժվար է, ալերգիայիս, փողոցի համատարած հոտերի մեջ /Շուշա՛ն, սիրուն խոսի՛ր, բուրմո՜ւնք/ գոյություն քարշ տալ… Երևանի համատարած շուկայի բզբզոցը ականջիցս… Մեղա՜.… Զի փրկություն` համար մի օր քլաբինգ, մի օր ալկաշություն ընկերներով, մի օր նոր գիրք, մի օր աբսուրդի տեսություն, մի օր «շոփինգ» մինչև քարտի ու բանկոմատի լիմիտ, մի օր քաղաքից դուրս մի օրով, մի օր ֆոնդյու, ցուցահանդես մի օր… Օրեր են էլի, ժամադրություն մի օր… Նկարում եմ ինքնամոռաց մի օր… Աստված վա՜ռ երևակայություն ունի… Read more »
Իմ ամպերը պաղ “մութ”-երում… հետս օժիտ կտանեմ:)
Ամպեր ես… Էստեղ ես… Համատարած էս հեգ մութերում… Դահիճ գթության, Էս փակ ծուլության… Հենց նույն թուլության… Գոռոզ գոյության…Դանդաղ երազի… Էս պաղ մութերում լուսով բուրում ես… Սաղմոսի պես կրկնում եմ անունդ… Իմ մեջ ես… Ամպեր ես…
Ե.գ. Էսօր ֆեյսբուքում իմ ամպերի հավաքածուից մի քանի նկարներ դրեցի, մտածեցի բլոգիում էլ “խաբար-բզիկ”-ություն անեմ:ՃՃՃ Դե 2 տարի է մոտ, ինչ ամպեր եմ նկարում…still the same/dreamer/ as head in the clouds… Հա, կար շրջան, որ առանց խցիկի էի նկարում… բայց հիմա վրձիններս չորացել են, կտավներն էլ վաղուց չուլանի եսիմոր անկյուններում… Դիպլոմներիս ու սերտիֆիկատներիս հետ օժիտ կտանեմ:ՃՃՃ Իսկ էստեղ ամպերներս նայեք/եթե իհարկե ինձ ընկեր եք ֆեյսբուքում ու “լիմիթիդ պրոֆայլ”-ի ցանկում չեք/:ՃՃՃ

